Հա

Քաղաքական

30/06/2020 - 13:00

Վաշինգտոնում Աթաթուրքի արձանի վրայ հակաթուրքական գրութիւն է յայտնւել. թուրքական սոցցանցերը վրդովւած են

Սոցցանցերում տարածւում է օրերս Վաշինգտոնում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրայ գրութիւն փակցելու վերաբերեալ լուսանկարը:

«alikonline.ir» - Սոցցանցերում տարածւում է օրերս Վաշինգտոնում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրայ գրութիւն փակցելու վերաբերեալ լուսանկարը:

«Այո՛, ես մեղաւոր եմ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար»,- գրւած էր ցուցատախտակի վրայ. Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Greetcitytimes.com կայքը։

Գրութիւնը վերաբերում է Թուրքիայում 1919 թ. մեկնարկած թուրքական ազգային ազատագրական պայքարի ժամանակ դրա ղեկավար Աթաթուրքի եւ նրա զօրքերի կողմից իրականացւած ցեղասպան եւ դաժան գործողութիւններին՝ մասնաւորապէս հայերի, յոյների եւ ասորիների դէմ։

Յունաց ցեղասպանութիւնների հետազօտման կենտրոնը փոխանցում է, որ նման գրութիւնը կախել է ոմն յոյն, որի ընտանիքի մեծ մասը զոհ է գնացել Զմիւռնիայում (Իզմիր)՝ 1922 թւականին։

Յիշեցնենք, որ 2008 թ. Եւրոպական խորհրդարանում դոկտոր Ռոնալդ Միւնխը յայտարարել էր, որ եթէ Աթաթուրքը ողջ լինէր, ստիպւած կը լինէր կանգնել դատարանի առջեւ՝ ռազմական յանցագործութիւնների համար։

Ըստ կենտրոնի՝ յոյների ցեղասպանութեան եզրափակիչ ակտերից գլխաւորը համարւում է Աթաթուրքի հրամանով 1922 թ. սեպտեմբերին յունաշատ եւ հայաշատ Զմիւռնիայի հրկիզումը, որի ընթացքում Աթաթուրքի հրամանով նրա զօրքերը բռնաբարում, սպանում եւ թալանում էին հայերին եւ յոյներին։

Ադոլֆ Հիտլերը ժամանակին Քեմալի մասին ասել էր. «Աթաթուրքն իմ ուսուցիչն է. Մուսոլինին նրա առաջին, իսկ ես նրա երկրորդ աշակերտն եմ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։