Հա

Քաղաքական

01/07/2020 - 10:10

ԼՂ հակամարտութիւնը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրիւ Շոֆեր՝ ԱՄՆ) յունիսի 29-30-ը անցկացրել են առանձին եւ համատեղ տեսակոնֆերանսներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ` տարածաշրջանում հանրային առողջութեան ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացիկ դինամիկան եւ խաղաղ գործընթացում հետագայ քայլերը քննարկելու համար:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրիւ Շոֆեր՝ ԱՄՆ) յունիսի 29-30-ը անցկացրել են առանձին եւ համատեղ տեսակոնֆերանսներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ` տարածաշրջանում հանրային առողջութեան ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացիկ դինամիկան եւ խաղաղ գործընթացում հետագայ քայլերը քննարկելու համար: Այս քննարկումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջէյ Կասպրշիկը: Այս մասին ասւած է տեսակոնֆերանսի արդիւնքներով համանախագահների յայտարարութեան մէջ: Գրում է Yerkir.am-ը:

Համանախագահներն ընդգծել են խաղաղութեան եւ բարենպաստ առարկայական բանակցութիւնների համար մթնոլորտի ստեղծման եւ աջակցութեան կարեւորութիւնը։ Նրանք դրական են գնահատել տեղերում յարաբերական կայունութիւնը եւ գոհունակութիւն են յայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել կապի գոյութիւն ունեցող ուղիղ խողովակները` էսկալացիայից խուսափելու համար: Միաժամանակ, յղում կատարելով 2019-ի մարտի 9-ի իրենց յայտարարութեանը, համանախագահները մտահոգութեամբ նշել են, որ վերջին սադրիչ յայտարարութիւնները, հրահրիչ հռետորաբանութիւնը եւ հնարաւոր քայլերը, որոնք ուղղւած են տեղերում իրավիճակը շոշափելի միջոցներով փոխելուն, կարող են խաթարել կարգաւորման գործընթացը:

Համանախագահները ընդգծել են, որ հակամարտութեան ռազմական լուծում գոյութիւն չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման համար եւ բնակչութեանը պատրաստել խաղաղութեան: Համանախագահները նաեւ ընդգծել են PRCIO-ի ղեկավարութեամբ մոնիթորինգը վերսկսելու անհրաժեշտութիւնը, հէնց որ թոյլ տան պայմանները:

Համանախագահներն ու արտգործնախարարները պայմանաւորւել են յուլիսին անցկացնել եւս մէկ համատեղ տեսակոնֆերանս եւ հնարաւորինս շուտ անձամբ հանդիպել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։