Հա

Քաղաքական

02/07/2020 - 08:15

Յունաստանի եւ Թուրքիայի դիրքերը կարող են յանգեցնել այնպիսի միջադէպի, որը կարող է վերաճել յոյն-թուրքական պատերազմի

Միջերկրական ծովի արեւելքում աշխարհաքաղաքական լարւածութիւնը մեծանում է, եւ դրա պատճառը Թուրքիան է, կիպրական SIGMA հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել է յոյն պաշտօնաթող գեներալ-լէյտենանտ Անդրէաս Պենտարասը:

«alikonline.ir» - Միջերկրական ծովի արեւելքում աշխարհաքաղաքական լարւածութիւնը մեծանում է, եւ դրա պատճառը Թուրքիան է, կիպրական SIGMA հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել է յոյն պաշտօնաթող գեներալ-լէյտենանտ Անդրէաս Պենտարասը: Այս մասին գրում է News.am-ը:

Նրա խօսքերով՝ Յունաստանի եւ Թուրքիայի դիրքերը կարող են յանգեցնել այնպիսի միջադէպի, որը կարող է վերաճել յոյն-թուրքական պատերազմի: Այդ իսկ պատճառով Եւրոմիութիւնը ջանքեր է գործադրել իրավիճակը որոշ չափով մեղմացնելու համար: Նա նշել է, որ Թուրքիան այս ռազմավարութիւնն օգտագործում է 1950-ական թւականներից, եւ այն ժամանակի ընթացքում զարգացել է՝ կախւած աշխարհաքաղաքական զարգացումից: «Այս անկայուն իրավիճակում, որին մենք բախւում ենք, կարող է տեղի ունենալ սուր միջադէպ՝ Յունաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտութիւնը կը տարածւի Կիպրոսում, քանի որ նա թոյլ օղակ է Թուրքիայի համար, եւ նա կը փորձի հասնել վճռական արդիւնքի, որովհետեւ Յունաստանի հետ պատերազմում է գտնւում»,- կարծում է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։