Հա

Քաղաքական

02/07/2020 - 10:10

«Ռուսաստանում ընտրողների 78.03%-ը կողմ է քւէարկել Սահմանադրութեան փոփոխութիւններին. մշակւել է քւէաթերթիկների 99%-ը». «ՏԱՍՍ»

Ռուսաստանում ընտրողների 78.03%-ը կողմ է քւէարկել Սահմանադրութեան փոփոխութիւններին:

«alikonline.ir» - Ռուսաստանում ընտրողների 78.03%-ը կողմ է քւէարկել Սահմանադրութեան փոփոխութիւններին: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ յղում անելով ՌԴ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի՝ առցանց քւէաթերթիկների 99%-ի մշակման հիման վրայ հրապարակած տւեալներին:

Ըստ հրապարակւած տւեալների՝ սահմանադրական փոփոխութիւններին դէմ է քւէարկել մասնակիցների 21.16%-ը: Ընդհանուր մասնակցութիւնը կազմել է 65%:

Սահմանադրական փոփոխութիւնների քւէարկութիւնը Ռուսաստանում մեկնարկել էր յունիսի 25-ին եւ աւարտւել յուլիսի 1-ի երեկոյեան:

Ռուսաստանի քաղաքացիները պէտք է կողմ կամ դէմ քւէարկէին Սահմանադրութեան մէջ առաջարկւող այնպիսի փոփոխութիւնների, ինչպիսիք են ռուսական օրէնսդրութեան գերակայ դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրւելու իրաւունքն տալն ու պաշտօնավարման նախորդ երկու ժամկէտների զրոյացումը:

Նշւած առաջարկները հաւանութեան էին արժանացել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի, Պետդումայի, Դաշնային խորհրդի եւ ռեգիոնալ խորհրդարանների կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։