Հա

Քաղաքական

02/07/2020 - 10:50

ԱՄՆ-ը գնել է կորոնավիրուսի դէմ դեղամիջոցի եռամսեայ պաշարի մեծ մասը

Միացեալ Նահանգները, համարեա ամբողջովին, գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործւող «Ռեմդեսիւիր» դեղամիջոցի եռամսեայ պաշարը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները, համարեա ամբողջովին, գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործւող «Ռեմդեսիւիր» դեղամիջոցի եռամսեայ պաշարը. այս մասին ըստ` Yerkir.am-ի յայտնում է The Guardian-ը:

Այս առնչութեամբ Լիւերպուլի համալսարանի գիտաշխատող Էնդրիւ Հիլլան ասել է. «Նրանք դեղամիջոցի պաշարների գրեթէ մեծ մասի հասանելիութիւն են ստացել, այնպէս որ Եւրոպայի համար ոչինչ չի մնացել»։

Ըստ ԶԼՄ-ի՝ սա նշանակում է, որ մօտ ապագայում ոչ մի երկիր չի կարողանայ բաւարար քանակութեամբ գնել այդ դեղամիջոցից:

Յստակեցւում է՝ «Ռեմդեսիւիր» ընդունող հիւանդները չորս օրւայ ընթացքում բուժւում են կորոնավիրուսից: Մէկ հիւանդի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի քանակն արժէ աւելի քան երկու հազար դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։