Հա

Քաղաքական

04/07/2020 - 10:30

Թուրքիայի յարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրայ կոչւում է «Ալթայ», նպատակը՝ մինչեւ 2021 թւականի մարտ «լուծել» Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցը

Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում յայտնւեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր յարձակւելու համար Յունաստանի եւ Հայաստանի վրայ: Ընդորում, Յունաստանի վրայ յարձակման ծրագիրը փաստաթղթաւորւած է եղել 2014 թւականին, իսկ Հայաստանի յարձակման վրայ ծրագիրը պատրաստ էր դեռ… 2000 թւականին:

Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում յայտնւեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր յարձակւելու համար Յունաստանի եւ Հայաստանի վրայ: Ընդորում, Յունաստանի վրայ յարձակման ծրագիրը փաստաթղթաւորւած է եղել 2014 թւականին, իսկ Հայաստանի յարձակման վրայ ծրագիրը պատրաստ էր դեռ… 2000 թւականին:

Յունաստանի վրայ յարձակման ծրագրի անւանումն էր` «TSK Çakabey Harekât Planlama Direktifi», որը փաստագրւած էր 2014-ի յունիսի 13-ի դրութեամբ եւ այն պիտի իրականացւէր Թուրքիայի զինւած ուժերի կողմից: Այս ծրագիրը թուրք զինւորականների շրջանում յայտնի էր «Չակա-Բէյ» անւամբ: Յիշեցնենք, որ Չակա-Բէյը այն անւանի սելջուկ զինւորական առաջնորդներից էր, ով դեռ Բիւզանդիայի ժամանակներում յարձակւել էր Լեսբոս, Սամոս, Խիոս եւ Ռոդոս կղզիների վրայ, սակայն ջախջախիչ պարտութիւն էր կրել բիւզանդական զօրքերի կողմից: Անկախ ամէն ինչից, սելջուկ Չակա-Բէյի անունը մինչ այսօր յարգանքով է յիշւում Օսմանեան կայսրութեան պատմութեան էջերում, եւ այդ իսկ պատճառով այս յատուկ օպերացիան, որը պիտի իրականացւէր թուրքական զինւած ուժերի կողմից, այդ անւանն էր արժանացել:

Հայաստանի վրայ յարձակման ծրագիրը մշակւել եւ պատրաստւել էր 2000 թւականի օգոստոսի 15-ից, որը կոչւում էր`«TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինւորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչւում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական եւ հեռահար նպատակը:

Պէտք է նշել, որ սոյն, փաստացի, սենսացիոն նիւթերը պատահական են հրապարակւել:

Թուրք-շւեդական «Nordic Monitor»-ի տեղեկութիւնների համաձայն, երբ քննւում էր 2016 թւականի զինւորական յեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխաւոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն յայտնաբերել եւ անփութութեան պատճառով մոռացել է հեռացնել մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակւեց երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանութիւնները մաքսիմալ ձեւով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպէսզի աւելի լուրջ գաղտնի տեղեկութեան արտահոսքերը հնարաւոր լինի կանխել:

Թէեւ այլ պաշտօնական տեղեկութիւններ չեն հրապարակւել այս փաստաթղթերի հետ միասին, այնուամենայնիւ, Անկարայի դատախազութեան անոնիմ աղբիւրների համաձայն՝ թէ՛ Յունաստանի, եւ թէ՛ Հայաստանի վրայ յարձակման ծրագրերն ունեցել են նաեւ լրացուցիչ գաղտնի յաւելւածներ:

Այսպէս, օրինակ, պարզ է դարձել, որ Յունաստանի վրայ յարձակման նպատակն եղել է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարաւոր կը լինէր ձեւաւորել էթնիկական զտումներ եւ թուրք փոքրամասնութիւններին դարձնել մեծամասնութիւն՝ փոփոխելով կղզիների էթնիկական յարաբերակցութիւնը: Այսինքն, իրականացնել այն, ինչ եղաւ Կիպրոսի թուրքական մասի հետ, որտեղից արտահանւեց յոյն եւ հայ բնակչութիւնը եւ այս կղզու 40 տոկոսը մինչ այսօր գտնւում է թուրքական օկուպացիայի տակ:

Այս փաստաթղթից երեւում է նաեւ, որ Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբն այս ծրագիրը կազմել է գաղտնի, որի մասին տեղեակ չի եղել նոյնիսկ նախագահ Էրդողանը: Աւելին, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթէ 2016-ի ռազմական յեղաշրջման փորձը յաջող անցնէր, ապա թուրք զինւորականները կարող էին փորձել իրականացնել իրենց այս ծրագրերը թէ՛ Յունաստանի, եւ թէ՛ Հայաստանի մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի հատւածին, ապա այստեղից պարզ երեւում է, որ Թուրքիան 1998 եւ 1999 թւականներին մեծ յոյսեր ունէր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ի առթիւ կը սկսւէր քաղաքացիական պատերազմ, սակայն այս յոյսերը չարդարանալուց յետոյ որոշւեց իրականացնել այսպէս կոչւած «պլան Բ-ն», այսինքն՝ կեանքի կոչել «Ալթայ» ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում պէտք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թւականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատէր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղութիւններով՝

Միջնորդաւորւած քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» եւ Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ յայտնւելով շրջափակման մէջ: Իսկ ղարաբաղեան պատերազմի հայ հերոսներն շարքային յանցագործներ եւ թալանչիներ են:

Միջնորդաւորւած այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտութիւնները գալիս են Մոսկւայից: Որ պէտք է հրաժարւել ռուսական ռազմաբազաներից եւ փորձել «լեզու գտնել» հարեւանների հետ, որպէսզի շրջափակումը վերանայ եւ մարդիկ սկսեն լաւ ապրել:

Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով:

Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացւէին ադրբեջանական զինւած ուժերը: Որպէսզի վերջիններս կարողանային ինքնուրոյն ռազմական գործողութիւններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղեան սահմանի երկանքով:

Աւելին, նախատեսւում էր, որ «x» պահի Զանգեզուրի ուղղութեամբ պիտի հարւածներ տրւէին նաեւ Նախիջեւանի կողմից, այդ թւում նաեւ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրւակով:

Մանրամասն ուսումնասիրելով սոյն փաստաթուղթը՝ ապշել կարելի է, թէ ինչ արդիւնքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղութեամբ, յատկապէս՝ հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով:

Փաստացի հոկտեմբերի 27-ի միջոցով Հայաստանը ցնցումների մէջ գցել չյաջողւելուց յետոյ, նրանք հիբրիդային պատերազմի բոլոր գործիքներն օգտագործելով հասցրեցին 2008-ի մարտի մէկի դէպքերին: Որից յետոյ, ձեռքի տակ ունենալով «յարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտում փորձում էին պարտադրել այն ժամանակւայ Հայաստանի ղեկավարին համակերպւել մտքի հետ, թէ առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացւելու եւ երկու երկրների յարաբերութիւնները չեն բարելաււելու:

Եւ դա այն դէպքում, երբ մինչեւ 2008-ի մարտեան դէպքերը, գաղտնի ընթացող բանակցային գործընթացներում թուրքական կողմն իր նախնական համաձայնութիւնն արդէն տւել էր, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւումն ուղիղ կապւած չէր լինելու ղարաբաղեան խնդրում առաջխաղացման գրանցման հետ:

Իսկ 2008-ից յետոյ, արդէն «կաղ բադ» դարձած հայաստանեան իշխանութեան պայմաններում, թուրքական կողմին յաջողւեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացւում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականութեան դէմ:

Այլ խնդիր է, որ հայաստանեան իշխանութիւններն այս պատերազմում իրենց, մեղմ ասած, լաւ չդրսեւորեցին եւ որի արդիւնքում այսօր ունենք այն իրավիճակը, որ այսօրւայ հայաստանեան քաղաքական օրակարգի թելադրող ուժեղ դիրքերում է նաեւ Թուրքիան:

Նպատակը՝ մինչեւ 2021 թւականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանեան պետականութիւնը, որպէսզի մոսկովեան 1921 թւականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ՝ Մոսկւային կարողանայ պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Զանգեզուրը:

 

ԵՐՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։