Հա

Քաղաքական

04/07/2020 - 10:35

«Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թոյլ է». Գրիգորի Տրոֆիմչուկ

Միջազգայնագէտ, անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտների ռուսաստանցի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկի խօսքով՝ Հայաստանի տարածքում Ռուսական հեռուստաընկերութիւնները վճարովի դարձնելու թեման արծարծելով՝ հայաստանեան ներկայիս իշխանութիւնները դեռեւս ստուգում են իրավիճակը: Նա նման դիտարկում արեց անդրադառնալով՝ Հայաստանում արտասահմանեան, այդ թւում՝ ռուսական հեռուստաալիքների վճարովի հեռարձակման վերաբերեալ օրինագծին:

«alikonline.ir» - Միջազգայնագէտ, անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտների ռուսաստանցի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկի խօսքով՝ Հայաստանի տարածքում Ռուսական հեռուստաընկերութիւնները վճարովի դարձնելու թեման արծարծելով՝ հայաստանեան ներկայիս իշխանութիւնները դեռեւս ստուգում են իրավիճակը: Նա նման դիտարկում արեց անդրադառնալով՝ Հայաստանում արտասահմանեան, այդ թւում՝ ռուսական հեռուստաալիքների վճարովի հեռարձակման վերաբերեալ օրինագծին: Գրում է Tert.am-ը:

«Նիկոլ Փաշինեանը եւ նրա կողմնակիցները գործում են իրենց սիրելի ոճով՝ երբեք աւարտին չեն հասցնում տեքստը՝ սպասելով Մոսկւայի ռեակցիային»,- ասաց նա:

Յիշեցնենք՝ յունիսի 26-ին, «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունւելուց յետոյ Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ երկխօսել հանրապետութիւնում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ։

Իսկ օրինագիծն առաջարկում է արտասահմանեան հեռուստաալիքների հեռարձակումն ապահովել ոչ ՀՀ բիւջէի հաշւին։

Գրիգորի Տրոֆիմչուկը նկատեց, որ արտասահմանեան երկրներում՝ յատկապէս եւրասիական տարածքում, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը զգայուն եւ նուրբ թեմա է, ինչպէս ռուսերեն լեզւի պահպանումը, այնպէս որ այդ «մալուխը» կտրելը վտանգաւոր է: Ըստ նրա՝ վերջերս ռուսերէնի վրայ այստեղ յարձակումները տեղի են ունենում ոչ առաջին անգամ:

«Միւս կողմից, նրա խօսքով՝ Հայաստանի դեմոկրատական իշխանութիւնները ցանկանում են արտասահմանեան՝ ռուսական հեռարձակումներով գումար աշխատել, ինչպէս բոլոր դեմոկրատական երկրները, քանի որ անվճար բաներ եղել են միայն ԽՍՀՄ-ում»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ հնարաւոր է, որ ռուսական ալիքների հեռարձակման համար գումար գանձելը հայելային արձագանքը լինի ռուսական գազի գնի բարձրացմանը, ինչը, ըստ նրա՝ հայկական կողմին միշտ ձեռնտու չի լինում:

«Իբրեւ թէ, եթէ չէք ցանկանում մեզ համար գազի գինը իջեցնել, ապա մենք այլ կողմից կը գանք: Բայց նման խորամանկ քայլերը, ինչպէս յայտնի է, Մոսկւային դուր չեն գալիս, եւ նա դա գրանցում է: Ռուսաստանում դա բացասական է ընկալւում, եւ այդ նեգատիւը աւելի է ուժեղացնելու Նիկոլայ Վովաեւիչի իմիջի վերաբերեալ բացասական վերաբերմունքը»,- ասաց նա:

Գրիգորի Տրոֆիմչուկի դիտարկմամբ՝ հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելու պատճառը, ով էլ ինչ ասի, քաղաքական է, աւելի կոնկրետ, ինտեգրացիոն:

«Դրա համար եթէ չկան հեռուստաալիքներ, նշանակում է ինտեգրացիան թոյլ է: Դրա հետ մէկտեղ պէտք է ասել, որ Հայաստանն ինքնիշխան պետութիւն է, եւ վաղ թէ ուշ ուժեղացնելու էր այդ ձեւաչափը, այդ թւում՝ սեփական լեզւով հեռարձակումների ապահովումը: Այդ գործընթացն անխուսափելի է, դա դուր է գալիս ինչ-որ մէկին, թէ՝ ոչ»:

Որպէս փորձագէտ՝ ըստ նրա՝ ցանկացած տնտեսական վերադասաւորումների դէպքում, հայաստանեան քաղաքական գործիչները չարժէ, որ ճնշում գործադրեն ռուսաց լեզւի վրայ, դա պէտք է նրանց վերջն գործը լինի:

«Չարժէ, որ փոս փորեն իրենց համար, անգամ եթէ շատ են ցանկանում: Ռուսաց լեզուն մինչեւ հիմա համարւում է գործիք աշխարհաքաղաքական ազդեցութեան համար, եւ հարկ է, որ Հայաստանը հաշւի առնի այդ գործօնը՝ օգտագործելով այն, ոչ թէ հեռացնելով իրենից»,- ասաց նա:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։