Հա

Քաղաքական

05/07/2020 - 08:55

«Ռուսամէտներ-ռուսատեացներ բաժանման գինը կարող ենք վճարել պետութեան կորստով»․ Ա. Թեւանեան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թեւանեանն ի ֆէյսբուքեան էջում գրել է:

«alikonline.ir» - Քաղաքական գործիչ Անդրանիկ Թեւանեանն ի ֆէյսբուքեան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինեանին յաջողւել է մինչեւ վերջին բջիջը պառակտել մեր հասարակութեանը։ Բաժանել ըստ «գոյների»՝ սեւեր եւ սպիտակներ, ըստ քաղաքական հայեացքների՝ յեղափոխականներ եւ հակայեղափոխականներ, ըստ տրամադրութեան՝ ոգեւորւածներ եւ հիասթափւածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ եւ նախկիններ, ըստ մուծումների եւ լոյալութեան՝ օլիգարխներ եւ սեփականատէրեր։

Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է մարդկանց։

Հիմա էլ սկսել է ռուսամէտների ու ռուսատեացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետութեան կորստի տեսքով։

Մեր երկրի համար չափազանց վտանգաւոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը։ Վրաստանի եւ Ուկրայինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Ինքնիշխանութեան թեմայով «ռազմահայրենասիրական» ելոյթներ ունենալն ու հակառուսական իռացիոնալ քարոզ տանելը գործնականում նշանակում է խաղալ Թուրքիայի օգտին։

Բոլոր նրանք, ովքեր յայտարարում են, որ անվտանգութեան առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ-ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պէտք է դուրս բերւի Գիւմրիից, որ ՀՀ ինքնիշխանութիւնը Ռուսաստանից տարանջատւելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակւած եմ երկրորդ վարկածին։

Թուրք-ադրբեջանական զոյգը սպառնալիք է մեր ազգային անվտանգութեանը եւ մենք չպէտք է կրկնենք նախկին սխալները։ Առաւելեւս չպէտք է մատաղացու գառան պէս յայտնւել գայլի բերանում։ Յատկապէս երբ գայլը յարմար առիթի է սպասում եւ այդ առիթը ստեղծելու համար Հայաստանում հսկայական 5-րդ շարասիւն է ձեւաւորել։

Անվտանգութեան թեմայով առաջարկում եմ ընթերցել «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանի ուշագրաւ նիւթը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։