Հա

Քաղաքական

08/07/2020 - 10:10

Ռուսաստանն ու Չինաստանը վետօ են դրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ Սիրիայի վերաբերեալ բանաձեւի վրայ

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում վետօ են դրել Սիրիայի վերաբերեալ Գերմանիայի եւ Բելգիայի բանաձեւի վրայ, որով առաջարկւում էր միջսահմանային հումանիտար օգնութիւն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին առկայ սահմանային երկու անցակէտերի աշխատանքը:

«alikonline.ir» - Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում վետօ են դրել Սիրիայի վերաբերեալ Գերմանիայի եւ Բելգիայի բանաձեւի վրայ, որով առաջարկւում էր միջսահմանային հումանիտար օգնութիւն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին առկայ սահմանային երկու անցակէտերի աշխատանքը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ»-ը:

2014 թւականից գործող յատուկ ռեժիմը թոյլ էր տալիս հումանիտար օգնութեան փոխադրումը Սիրիայի տարածք հեշտացւած ընթացակարգով՝ գոյութիւն ունեցող 4 անցակէտերի միջոցով: 2020 թ. յունւարին այդ անցակէտերից միայն երկուսի գործողութեան ժամկէտը կէս տարով երկարաձգւեց, եւ այդ բանաձեւին Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան կողմ էին արտայայտւել: Իսկ այժմ ռուսական կողմը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանաւորւած այլեւս երկու անցակէտի պահպանման անհրաժեշտութիւն չկայ, եւ հումանիտար օգնութիւնը հնարաւոր է մատակարարել մէկ անցակէտի միջոցով, իսկ դրան դէմ են Արեւմտեան պետութիւնները:

Ըստ այդմ, ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզեան յայտարարել է, որ Գերմանիայի եւ Բելգիայի առաջարկած բանաձեւի փոխարէն ռուսական կողմն այլընտրանքային բանաձեւ առաջ կը քաշի, որով կառաջարկւի երկարաձգել սահմանային միայն մէկ անցակէտի՝ Բաբ-էլ-Հաւայի գործողութեան ժամկէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։