Հա

Քաղաքական

09/07/2020 - 11:40

«Ինչպէս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգաւոր մարդուն». The Guardian-ն ուշագրաւ հատւածներ է ներկայացրել Թրամփի զարմուհու աղմկայարոյց գրքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբօր դուստրը՝ Մերի Թրամփը, իր նոր՝ «Չափից շատ եւ երբեք բաւարար չէ. Ինչպէս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգաւոր մարդուն» գրքում պնդում է, որ ԱՄՆ նախագահի բնաւորութիւնն ու վրդովեցուցիչ պահւածքը «սպառնալիք են աշխարհի խաղաղութեանը, տնտեսական անվտանգութեանը եւ սոցիալական կառուցւածքին»:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբօր դուստրը՝ Մերի Թրամփը, իր նոր՝ «Չափից շատ եւ երբեք բաւարար չէ. Ինչպէս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգաւոր մարդուն» գրքում պնդում է, որ ԱՄՆ նախագահի բնաւորութիւնն ու վրդովեցուցիչ պահւածքը «սպառնալիք են աշխարհի խաղաղութեանը, տնտեսական անվտանգութեանը եւ սոցիալական կառուցւածքին»: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը։

Սկանդալային բացայայտումներով լի գիրքը, որը լոյս կը տեսնի յուլիսի 14-ին, պատմում է, որ Սպիտակ տան ղեկավարի բնաւորութիւնն արտացոլում է վերջինիս «ծայրայեղ սոցիոպատ» հօր՝ Ֆրէդ Թրամփի բնաւորութիւնը։

Մերի Թրամփի պնդմամբ՝ ապագայ նախագահի մօր մօտ առողջական խնդիրների առաջցման պատճառով, նա մօտ մէկ տարի զուրկ է եղել մայրական ուշադրութիւնից եւ հոգատարութունից՝ մնալով լոկ հօր յոյսին: Մինչդեռ հայրը ոչ միայն չէր բաւարարում Դոնալդ Թրամփի պահանջները, այլեւ չէր արժանացնում իր սիրուն, ինչն էլ Թրամփի ճակատագրի վրայ հետք է թողել։

Մերի Թրամփը Ֆրէդ Թրամփին բնութագրել է որպէս «ծայրայեղ սոցիոպատ»՝ վերջինիս մեղադրելով ռասիզմի, սեռական խտրականութեան եւ այլատեացութեան համար։

Մերի Թրամփն իր հեղինակած գրքում նաեւ գրել է, որ Թրամփի փոխարէն վաղ տարիքում քոյրը՝ Մերիէն Թրամփն է կատարել նրա տնային աշխատանքներն, իսկ երբ Թրամփը ցանկացել է Փենսիլւանիայի համալսարան ընդունւել, քոյրը դիմել է Ջօ Շապիրո անունով մի երիտասարդի օգնութեանը. երիտասարդն ունեցել է գերազանց առաջադիմութիւն եւ Թրամփի փոխարէն յանձնել է նրա ընդունելութեան քննութիւնները: Դրա դիմաց Թրամփը, ըստ զարմուհու, երիտասարդին լաւ վարձատրել է:

«Դոնալդի համար սուտն ամէնից առաջ գործիք էր դարձել՝ համոզելու շրջապատի մարդկանց, որ ինքն աւելի լաւն է, քան իրականում կայ»,- գրել է ԱՄՆ նախագահի եղբօր դուստրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։