Հա

Քաղաքական

12/07/2020 - 10:00

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից ամերիկեան հետախոյզ ինքնաթիռը որսալու տեսանիւթը

ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը տեսանիւթ է հրապարակել՝ ցոյց տալով, թէ ինչպէս են ռուսական կործանիչները որսացել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախոյզ ինքնաթիռը Ճապոնական ծովի երկնքում:

«alikonline.ir»  -ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը տեսանիւթ է հրապարակել՝ ցոյց տալով, թէ ինչպէս են ռուսական կործանիչները որսացել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախոյզ ինքնաթիռը Ճապոնական ծովի երկնքում: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կործանիչներից նկարահանւած տեսանիւթում երեւում է ամերիկեան օդանաւը:

Աւելի վաղ ռազմական գերատեսչութիւնից յայտնել էին, որ ռուսական հակաօդային պաշտպանութեան համակարգերը Ճապոնական ծովի երկնքում նկատել էին ամերիկեան RC-135 օդանաւերը, որից յետոյ օդ են բարձրացւել SU-35 եւ MIG-31BM կործանիչները:

Կործանիչները հետախոյզ ինքնաթիռին ուղեկցել են անվտանգ հեռաւորութիւնից: Աւելի ուշ, երբ ամերիկեան նաւը փոխել է ընթացքի ուղղութիւնը ՌԴ պետական սահմանից, կործանիչները վերաարձել են աւիաբազա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։