Հա

Քաղաքական

15/07/2020 - 11:30

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել

Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ Եւրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անյապաղ պահպանել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. նրա կոչը հրապարակւել է ԵԱՀԿ պաշտօնական կայքում:

«alikonline.ir» - Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ Եւրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անյապաղ պահպանել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. նրա կոչը հրապարակւել է ԵԱՀԿ պաշտօնական կայքում, յայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնաւորապէս, ասել է. «Ես խորապէս անհանգստացած եմ բռնութեան աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով։ Կոչ եմ անում անյապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր», ու յաւելել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջէյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մէջ են իրավիճակը կայունութեան վերադարձնելու ձգտման գործում։

Յայտարարութիւնում նշւում է նաեւ, որ ուղիղ կապուղին հաստատւել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019 թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս առնչութեամբ Ռաման յոյս է յայտնել, որ յիշեալ մեխանիզմները կարող են օգտագործւել այս իրավիճակում լարւածութիւնը թուլացնելու նպատակով։

Բացի այդ՝ Ռաման ցաւակցութիւն է յայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհւածների ընտանիքներին եւ ընկերներին ու իր մտահոգութիւնն է յայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչութեամբ։

«Մենք բոլորս պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի նւազեցնենք հակամարտութեան ազդեցութիւնը մարդկային կեանքի վրայ եւ հնարաւորինս արագ վերսկսենք առարկայական բանակցութիւնները»,- շեշտել է Ռաման՝ կարեւորելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցութիւնը:

Յարակից լուրեր

  • «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան
    «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան

    Որպէս հեռուստամեկնաբան եւ առաջին հերթին որպէս հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերւում այլակարծութեանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց յանգեցնել որեւէ ճշմարտութեան։

  • Թագաւորը մերկ է
    Թագաւորը մերկ է

    Քրեմլինի նախանձախնդիր ու անհանդուրժող աչքը, ի վերջոյ, կրնայ միայն վասալներ եւ թշնամիներ տեսնել, եւ Ռուսիոյ դրացիները, եթէ չեն ուզեր մէկը դառնալ, պէտք է հաշտուին միւսը ըլլալու: Այս մասին յայտարարած է 1940-ական թուականներու ամերիկեան դիւանագիտութեան տիտաններէն պատմաբան Ճորճ Ֆ. Քենըն, որ ծանօթ է իբրեւ Պաղ պատերազմի շրջանին Խորհրդային Միութեան զսպման (քոնթէյնմընթ) քաղաքականութեան ջատագով:

  • Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում
    Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

    Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

  • 10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում
    10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում

    ԵՊՀ-ի նախաձեռնութեամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Արցախի անկախութեան պայքարը» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախօս, խմբագիր Այկէ Քրիստիան Պետերինգը հրապարակել է «10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին» նիւթը: 

  • «Մեղրիի միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է». Իրանագէտ 
    «Մեղրիի միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է». Իրանագէտ 

    Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ կովկասեան տարածաշրջանում առկայ իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի եւ Իրանի միջեւ առկայ հակասութիւններին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։