Հա

Քաղաքական

15/07/2020 - 11:40

Կոնգրեսը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դէմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յատկացումների յանձնաժողովը հաւանութիւն է տւել 2021 ֆինանսական տարւայ ռազմական բիւջէի փոփոխութեանը, որն արգելում է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների ֆինանսաւորումը, որը սկսւել է առանց ԱՄՆ օրէնսդիրների հաւանութեան:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յատկացումների յանձնաժողովը հաւանութիւն է տւել 2021 ֆինանսական տարւայ ռազմական բիւջէի փոփոխութեանը, որն արգելում է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների ֆինանսաւորումը, որը սկսւել է առանց ԱՄՆ օրէնսդիրների հաւանութեան: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է The Hill-ը:

Փոփոխութիւնը, այսպիսով, նախատեսւած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զրկելու Իրանի հետ ինքնուրոյն պատերազմ սկսելու հնարաւորութիւնից: Ի պաշտպանութիւն դրա՝ հանդէս են եկել 30 օրէնսդիրներ, 22-ը դէմ էին:

Միեւնոյն ժամանակ հաստատւել են եւս երկու փոփոխութիւն, որոնք նախատեսում են չեղեալ համարել Կոնգրեսի կողմից 2001 եւ 2002 թւականներին ԱՄՆ նախագահին շնորհւած ռազմական ուժի օգտագործման թոյլտւութիւնները:

Առաջին նման բանաձեւը, որը հաստատւել է 2001 թւականին, Սպիտակ տան առաջնորդին թոյլ է տալիս կարգադրել ռազմական ուժ կիրառել այն ահաբեկիչների դէմ, որոնք պատասխանատու են սեպտեմբերի 11-ի յարձակումների համար, բայց իրականում Վաշինգտոնը իրականացրել է եւ իրականացնում է իր ցանկացած գործողութիւն արտասահմանեան երկրներում արմատականների դէմ՝ հիմք ընդունելով այդ բանաձեւը: Երկրորդ թոյլտւութիւնը, որը տրւել է 2002 թւականին, ենթադրում է Իրաքում ահաբեկիչների դէմ ռազմական ուժի կիրառման հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։