Հա

Քաղաքական

16/07/2020 - 09:15

ՀՀ Ուկրայինայի դեսպանը հրաւիրւել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետութիւնում Ուկրայինայի դեսպան Իւան Կուլեբանը երէկ՝ յուլիսի 15-ին հրաւիրւել է ՀՀ ԱԳՆ, որին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնում Ուկրայինայի դեսպան Իւան Կուլեբանը երէկ՝ յուլիսի 15-ին հրաւիրւել է ՀՀ ԱԳՆ, որին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Շավարշ Քոչարեանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարւածութեան վերաբերեալ Ուկրայինայի ԱԳՆ յայտարարութեան առնչութեամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաեւ տեղեկատւութիւն հայ-ադրբեջանական սահմանի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ յուլիսի 12-ից սկսւած ադրբեջանական զինւած ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցւածքների ու խաղաղ բնակչութեան շարունակական թիրախաւորման, ինչպէս նաեւ Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնների արդիւնքում ստեղծւած իրավիճակի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։