Հա

Քաղաքական

17/07/2020 - 09:10

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցութիւնների ներկայացուցիչները համատեղ յայտարարութիւն են տարածել ադրբեջանական սադրանքի հետեւանքով առաջացած լարւածութեան վերաբերեալ

Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսւած թշնամական գործողութիւնների կապակցութեամբ։ Երկու երկրների հիւսիսային սահմաններին յուլիսի 13-ից սկսւած փոխադարձ հրետակոծութիւններն արդէն արժեցել են մէկ տասնեակ մահեր, ինչն արդէն-իսկ չափազանց շատ է։

«alikonline.ir» - Ընդդէմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրաւունքը:

Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսւած թշնամական գործողութիւնների կապակցութեամբ։ Երկու երկրների հիւսիսային սահմաններին յուլիսի 13-ից սկսւած փոխադարձ հրետակոծութիւններն արդէն արժեցել են մէկ տասնեակ մահեր, ինչն արդէն-իսկ չափազանց շատ է։

Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կը նշանակի չասել ոչինչ։

Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետեւանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի ցանկացած եւ վարւող լարւածութեան սրման ռազմավարութեան։

Պատերազմը յարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրութիւնն այն ստորացումներից, որոնք հէնց ինքը է պարտադրել․ հիմնարար ազատութիւնների զրկում, կաշառակերութիւն, հովանաւորչութիւն եւ թալան։

Տարիներ ի վեր, բացայայտօրէն առաջ մղելով հայատեաց դաստիարակութիւնը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ յարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափութիւնները՝ ահագնացած նաեւ նաւթի գնանկումով, դէպի ժառանգական թշնամի նշանակւած հարեւան ժողովուրդը։

Այս առումով, իրավիճակն էլ աւելի է բարդացել թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնւում է իրաւական պետութեան ամրապնդման եւ բարձր տեխնոլոգիայի զարգացման վրայ, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ Աւելին, ուղղակիօրէն Հայաստանի տարածքը թիրախաւորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցոյց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպէս «Արեւմտեան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայութեան իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով աւարտին հասցնելու աւելի քան մէկդարեայ ցեղասպանութիւնը։

Այս առումով, մենք խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած յանցաւոր աջակցութիւնը։ Անընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը, որը կոչւած է նպաստելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային համերաշխութեան հաստատմանը, ընդհակառակը, էլ աւելի է բարդացնում իրավիճակը՝ իւղ լցնելով կրակի վրայ։ Ինպէս Ալիեւի, այնպէս էլ Էրդողանի քայլերը, նպատակ ունենալով կանխելու արտաքին ռազմական աւանտիւրաների հետեւանքով ժողովրդականութեան անկումը, ապակայունացնում են ողջ տարածաշրջանը։

Կիպրոսի եւ Սիրիայի հիւսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտութիւնից յետոյ, Թուրքիայի վտանգաւոր ներգրաււածութիւնը Հարաւային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղութեան համար, եւ ըստ այդմ՝ նոր եւ ուղղակի ոտնձգութիւն Ֆրանսիայի եւ Եւրոպական միութեան շահերի դէմ։

Չհանդուրժելով Միաւորւած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան արժէքների նման կոպիտ ոտնահարումը՝ մենք կոչ ենք անում կառավարութեանը (ֆրանսիական) ձեռք առնել տւեալ իրավիճակից բխող քաղաքական եւ գործուն միջոցներ։

Ներկայ պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդէմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրաւունքը։

Բեռնար Ֆուրնիէ - սենատոր, 

Դանիէլ Կազարեան - պատգամաւոր, 

Ֆրանսուա Պուպպոնի - պատգամաւոր,

Ֆրանսուա-Միշէլ Լամբեր - պատգամաւոր, 

Գիեոմ Կսաբարեան - պատգամաւոր,

Գի Տեսիէ - պատգամաւոր,

Ժան-Միշէլ Միս - պատգամաւոր, 

Ժան-Պիեռ Կիւբերտաֆոն - պատգամաւոր, 

Միշէլ Ամիէլ - սենատոր, 

Սոնիա Կրիմի - պատգամաւոր, 

Վալերի Բուայէ - պատգամաւոր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։