Հա

Քաղաքական

18/07/2020 - 11:50

Forbes. «Ադրբեջանը Կովկասեան անօդաչուների պատերազմում սպառնում է Չեռնոբիլեան ոգով «աղէտ»»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը կրկին վերաճել է բաց պատերազմի, յայտնում է Forbes-ը: 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը կրկին վերաճել է բաց պատերազմի, յայտնում է Forbes-ը: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարաւորութիւնները, որպէսզի հարւածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին, նշում է պարբերականը:

«Հաղորդւում է մարտերում առնւազն 16 մարդու զոհւելու մասին: Կրկին յայտնւել են անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերը յայտարարում են հակառակորդի խփւած անօդաչուների մասին: Ադրբեջանը հերքում է ոչ պակաս 13 խփւած դրոնների մասին Հայաստանի յայտարարութիւնները: Հայաստանի պաշտօնատար անձինք յայտարարում են, որ ադրբեջանական դրոնները գրոհել են Բերդ քաղաքի քաղաքացիական օբիեկտների վրայ: Մարտերը, կարծես, դադարեցւել են, բայց իրավիճակը լարւած է: Ադրբեջանում հազարաւոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան աջակցութեան ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերցնելու»,- նշում է Forbes-ը:

Պարբերականը յայտնում է, որ ամենատագնապալի զարգացումը միջուկային «աղէտի» սպառնալիքն է, որը հինգշաբթի հնչեցրել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Վագիֆ Դարգեահլին: Այնուհետեւ լրատւամիջոցները համապատասխան յայտարարութիւնը մէջբերել են՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը:

«Մեծամօրի ատոմային էլեկտրակայանը կառուցւել է նոյն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թւականներին: Այն փակւել էր 1988 թւականին՝ մասշտաբային երկրաշարժից յետոյ, բայց նորից բացւել էր 1994 թւականին, քանի որ Հայաստանը էներգիայի չափազանց մեծ կարիք ունէր: Այն երբեմն բնութագրւում է որպէս աշխարհում ամենավտանգաւոր ատոմային էլեկտրակայանը»:

Պարբերականը նշում է, որ այս սպառնալիքը հնչել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերեալ իբր Հայաստանի  սպառնալիքից յետոյ, որը պարունակում է 15 մլրդ խորանարդ մետր ջուր եւ ապահովում է կենսականօրէն կարեւոր հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: «Հայաստանը հերքում է, որ հանդէս է եկել նման սպառնալիքով՝ յայտարարելով, որ իրենք երբեք չեն յարձակւել քաղաքացիական օբիեկտների վրայ եւ չեն նախատեսել ջրամբարին հարւած»,- նշում է յօդւածի հեղինակը:

«Նման տիպի յայտարարութիւնները յանցագործութիւն են»,- լրագրողներին ասել է պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը (տեղեկատւական ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն է - Խմբ.»,- նշում է Forbes-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։