Հա

Քաղաքական

19/07/2020 - 08:15

«Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ ղարաբաղեան հակամարտութեան մէջ». ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարութիւնը գնահատական է տւել Թուրքիայի մասնակցութեանը եւ գործողութիւններին՝ ինչպէս ղարաբաղեան հակամարտութեան մէջ, այնպէս էլ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների հետ կապւած:

«alikonline.ir» - Հայաստանի արտգործնախարարութիւնը գնահատական է տւել Թուրքիայի մասնակցութեանը եւ գործողութիւններին՝ ինչպէս ղարաբաղեան հակամարտութեան մէջ, այնպէս էլ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների հետ կապւած: Այս մասին ըստ News.am-ի՝ յուլիսի 18-ին ճեպազրոյցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը:

«Վերջին յայտարարութիւնը նեարդային արձագանք է ստացել Թուրքիայի կողմից: Թուրքիան չի կարող որեւէ դեր ունենալ, առաւել եւս պատմական առաքելութիւն իրականացնել՝ ո՛չ հակամարտութեան մէջ, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան արդէն ցեղասպանութեան կնիք է թողել տարածաշրջանում, եւ առաջին բանը, որ պէտք է նախաձեռնի թուրքական կողմը, դրա հետեւանքները վերացնելն է: Մենք կոչ ենք անում Թուրքիային դրանով զբաղւել, այլ ոչ թէ ոգեւորութեամբ մասնակցել հերթական հակահայկական նախաձեռնութեանը»,- ընդգծել է Աննա Նաղդալեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։