Հա

Քաղաքական

19/07/2020 - 08:30

Թուրքիան Սիրիայից գրոհայինների է պատրաստւում ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դէմ գործողութիւններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով

Թուրքիան առաջիկայ օրերին պատրաստւում է սիրիական ընդդիմութեան մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինւած խմբաւորումների գրոհայինների ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով:

«alikonline.ir» - Թուրքիան առաջիկայ օրերին պատրաստւում է սիրիական ընդդիմութեան մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինւած խմբաւորումների գրոհայինների ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է քրդական Firat լրատւական գործակալութիւնը:

Գործակալութեան տւեալների համաձայն՝ այդ նպատակով սիրիական Ջենջերիս, Ռաջու եւ Աֆրին քաղաքներում վարձկանների հաւաքագրման կէտեր են բացւել: Գրոհայինների հետ 6 ամիս ժամկէտով է պայմանագիր կնքւելու՝ երկարաձգելու հեռանկարով, իսկ վարձատրութիւնն ամսական կը կազմի 3500 դոլար:

Թէ որքան գրոհայիններ կը գործուղւեն Ադրբեջան, այս պահին յայտնի չէ:

Այսպիսի տեղեկատւութիւն է հրապարակել նաեւ սիրիական Sham FM ռադիոկայանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։