Հա

Քաղաքական

19/07/2020 - 10:30

Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ խորհրդարանական ընտրութիւններ են անցկացւում

Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի ընտրութիւնները կանցկացւեն յուլիսի 19-ին:

«alikonline.ir» - Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի ընտրութիւնները կանցկացւեն յուլիսի 19-ին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ընտրութիւնները նախատեսւած էին անցկացնել ապրիլին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով յետաձգւել էին: Գրում է Tert.am-ը:

Խորհրդարանի 250 տեղի համար աւելի քան 1600 թեկնածու է պայքարելու: Նախորդ՝ 2016 թ.-ի ընտրութիւնների արդիւնքներով օրէնսդիրում 200 մանդատով մեծամասնութիւն էր կազմել «Ազգային առաջադիմական ճակատ» կուսակցութիւնների դաշինքը, որը գլխաւորում էր իշխող «Բաաս» կուսակցութիւնը:

Ահաբեկիչների կողմից գրաււած տարածքների, մասնաւորապէս՝ Իդլիբի եւ Էր-Ռաքքա նահանգի մի շարք շրջանների բնակիչներ կը կարողանան քւէարկել այն վայրերում, որտեղ փաստացի բնակւում են այժմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։