Հա

Քաղաքական

21/07/2020 - 12:25

Փորձագէտները փաստում են աշխարհում զէնքի վերահսկման համակարգի փլուզումը

Միջազգային անվտանգութեան առանցքային հիմնախնդիրները, ներառեալ միջուկային զէնքի չտարածման հացրեն են քննարկւել միջուկային աղէտը կանխելու Լիւքսեմբուրգի միջազգային ֆորումի առցանց խորհրդակցութեն ժամանակ անցկացւող յատուկ նստաշրջանի ընթացքում:

«alikonline.ir» - Միջազգային անվտանգութեան առանցքային հիմնախնդիրները, ներառեալ միջուկային զէնքի չտարածման հացրեն են քննարկւել միջուկային աղէտը կանխելու Լիւքսեմբուրգի միջազգային ֆորումի առցանց խորհրդակցութեն ժամանակ անցկացւող յատուկ նստաշրջանի ընթացքում: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ փոխանցում է Interfax.ru-ն:

«Քննարկման արդիականութիւնը պայմանաւորւած է զէնքի վերահսկման համակարգերի փաստացի փլուզմամբ»,- ասւում է ֆորումի մամուլի ծառայութիւնից երկուշաբթի «Ինտերֆաքս»-ին տրամադրւած տեղեկատւութեան մէջ: Փորձագէտները նաեւ նշել են միջուկային ու սովորական սպառազինութեան եւ ռազմական տեխնոլոգիաների նոր տիպերի արագացող զարգացումը, միջին եւ կարճ հեռահարութեան հրթիռների վերացման մասին պայմանագրի փլուզումը, անորոշ վիճակ է ստեղծւել Ստրատեգիական յարձակողական սպառազինութեան պայմանագրի, «Գործողութիւնների համապարփակ ծրագրի» (JCPOA) եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Համաժողովին մասնակցում էին միջուկային անվտանգութեան, զէնքի կրճատման եւ վերահսկման ոլորտում աշխարհի առաջատար մասնագէտներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ դիւանագէտներ: Դրանց թւում են Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգէեւը, Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախկին Պաշտպանութեան նախարար Վիլիամ Փերին, Ֆեդերացիայի խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Լուկինը, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի նախկին տեղակալը եւ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինութիւնների վերահսկման եւ միջազգային անվտանգութեան հարցերով տեղակալ Ռոզ Գոթեմիւլլէրը եւ այլոք:

Միջուկային աղէտը կանխելու Լիւքսեմբուրգեան ֆորումը ստեղծւել է Միջուկային աղէտը կանխելու միջազգային խորհրդաժողովի որոշմամբ, որը տեղի է ունեցել 2007 թ.-ի մայիսի 24-25-ը Լիւքսեմբուրգում: Այն խոշորագոյն հասարակական կազմակերպութիւններից մէկն է, որը միաւորում է աշխարհի առաջատար փորձագէտներին միջուկային զէնքի չտարածման, սպառազինութեան կրճատման եւ սահմանափակման ոլորտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։