Հա

Քաղաքական

22/07/2020 - 13:45

Էրդողանը Հռոմի Պապին հրաւիրել է այցելել Ս. Սոֆիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաւիրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապին այցելել Ս. Սոֆիա: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաւիրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապին այցելել Ս. Սոֆիա: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Anadolou գործակալութիւնը:

Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի՝ Թուրքիան բոլորին հրաւիրել է մզկիթ, այդ թւում՝ Ֆրանցիսկոս պապ:

Անցեալ շաբաթ Ֆրանցիսկոս պապը դատապարտել էր Ս. Սոֆիան մզկիթ վերածելու Թուրքիայի որոշումը: «Իմ մտքերը գնում են Ստամբուլ: Ես մտածում եմ Ս. Սոֆիայի մասին Եւ շատ եմ տխրել»,- ասաց նա:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպէսզի մուսուլմանական աղօթքների ընթացքում խճանկարները ծածկւած լինեն»,- ասել է Քալընը  թուրքական CNN-ին:

«Էութիւնն այն է, որ խճանկարները, պատկերները, պատմական հիւսւածքները եւ շէնքի ճարտարապետութիւնը չեն վնասւի»,- ասել է Իբրահիմ Քալընը:

Թուրք պաշտօնեան նշել է, որ Այա Սոֆիա մզկիթը բաց կը լինի ցանկացած կրօնի հաւատացեալների կամ ոչ հաւատացեալների համար` մահմեդականներ, քրիստոնեաներ, բուդդայեականներ, բոլորի համար:

«Հաջիա Սոֆիայի մզկիթ վերածելու արձագանքը հիմնւած է հին հայեացքների ու նախապաշարմունքների վրայ. Թուրքիայում կրօնական ազատութիւն կայ»,- ասել է Քալընը:

Նշենք, որ Ս. Սոֆիա մզկիթը աղօթքի համար բաց կը լինի յուլիսի 24-ից:

Առաջին աղօթքը կանցկացւի սահմանափակ թւով մարդկանցով, այդ թւում Էրդողանի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։