Հա

Քաղաքական

23/07/2020 - 12:20

«Հանէք վարդագոյն ակնոցները, հրաժարւէք աւելորդ խաղաղասիրութիւնից». թուրքագէտն ահազանգում է

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարւածութիւնից յետոյ ես եւ իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադէպ ակտիւ եւ ագրեսիւ է:

«alikonline.ir» - Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարւածութիւնից յետոյ ես եւ իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադէպ ակտիւ եւ ագրեսիւ է:

Յաջորդող օրերին այդ արձագանքը էլ աւելի էր ագրեսիւանում: Երէկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելոյթում նոյն հարթութեան մէջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի եւ արդէն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոյիշեալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողութիւններ է ծաւալում... Հայաստանին այդ շարքում դասելը յստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նոյնպէս, ըստ էութեան, աննախադէպ էր գոնէ վերջին տարիներին (չհաշւած վաղ 1990-ականները):

Եւ այսօր, քիչ առաջ աւարտւած Թուրքիայի անվտանգութեան խորհրդի նիստից յետոյ պաշտօնական յայտարարութեան մէջ ասւում է. «Թուրք ժողովուրդը տէր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում».... Երեւի աւելորդ չի լինի այս ամէնին աւելացնել ներկայումս Թուրքիայում ծաւալւող յայտնի կարգախօսի` «մէկ ազգ, երկու պետութիւն», նոր տարբերակը` «մէկ ազգ, մէկ բանակ»....

Որպէս եզրայանգում` տիկնայք եւ պարոնայք պատասխանատուներ,

հանէ´ք վարդագոյն ակնոցները,

դադարեցրէ´ք ինքնախաբէութիւնը եւ աւելորդ պոռոտախօսութիւնը,

հրաժարւէ´ք անտեղի եւ անիմաստ խաղաղասիրութիւնից,

դադարէ´ք թուլացնել Հայաստանի անվտանգութիւնը ապահովող մեխանիզմները եւ դաշնակցային, բարեկամական յարաբերութիւնները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։