Հա

Քաղաքական

26/07/2020 - 11:10

Մոսկւայում ձերբակալւել է հայերի վրայ յարձակում գործած երեք ադրբեջանցի

Մոսկւայում կալանաւորւել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների առնչութեամբ երեք ադրբեջանցի խուլիգանութեան յատկանիշներով քրէական գործի շրջանակում:

«alikonline.ir» - Մոսկւայում կալանաւորւել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների առնչութեամբ երեք ադրբեջանցի խուլիգանութեան յատկանիշներով քրէական գործի շրջանակում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական Interfax-ը:

«Դատարանը վճռել է որպէս խափանման միջոց ընտրել երկու ամիս ժամկէտով կալանքը Վալիեւի, Գամիդովի եւ Զախիդովի նկատմամբ»,- հաղորդում է գործակալութիւնը՝ յղում անելով դատարանի մամուլի ծառայութեանը։ Նրանք բոլորը մեղադրւում են խուլիգանութեան մէջ։

Իրավիճակին ծանօթ աղբիւրի հաղորդմամբ՝ քրէական գործը կապւած է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների հետ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Մոսկւայում։ Գործակալութիւնը չի մանրամասնել, թէ յատկապէս որ միջադէպի մասին է խոսքը։

Աւելի վաղ ոստիկանութիւնը հաստատել էր յուլիսի 23-ին եւ 24-ին քաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած դէպքերը, երբ ծեծի են ենթարկւել քաղաքացիները, կատարւել են ծեծկռտուքներ, վնասւել, աւտոմեքենաներ, խանութներ եւ սրճարաններ։ Բացի այդ, աղբիւրը յայտնել է, որ շաբաթ՝ յուլիսի 25-ին, տեղի է ունեցել նոր ծեծկռտուք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։