Հա

Քաղաքական

27/07/2020 - 11:15

Բաքւում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելէսի հայ-ադրբեջանական բախման մէջ հայերին է մեղադրել

Բաքւում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելէսի հայ-ադրբեջանական բախման մէջ հայերին է մեղադրել: Այս մասին ըստ News.am-ի՝ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Բաքւում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելէսի հայ-ադրբեջանական բախման մէջ հայերին է մեղադրել: Այս մասին ըստ News.am-ի՝ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մէջ, ներողութիւն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանութիւններից:

Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնւազն զարմանալի է եւ վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կը պատասխանեն:

Աւելին, եթէ դեսպանը չհերքի կամ ափսոսանք չյայտնի սխալ գնահատականի համար (դեռեւս չի հերքել դեսպանութիւնը), ուրեմն ակնկալում եմ նաեւ Հայաստանի ԱԳՆ յայտարարութիւնը` այս կանխակալ գնահատականի համար: Աւելի ճիշտ կը լինի, որ այն լինի համարժէք, դեսպան Թրէյսիին հրաւիրեն ԱԳՆ եւ փոխնախարարը ներկայացնի խնդրի էութիւնն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետեւանքները, մանաւանդ, երբ միջադէպը քննութեան փուլում է իրաւապահների կողմից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։