Հա

Քաղաքական

27/07/2020 - 12:55

«Այն, ինչ կար Էրդողանի ենթագիտակցութեան մէջ, շփոթմունքի արդիւնքում արտաբերեց». Թուրքագէտը՝ Էրդողանի «Նախիջեւանը բռնազաւթւած է» յայտարարութեան մասին

Յուլիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ նշելով, որ Հայաստանը զաւթիչ է.

«alikonline.ir» - Յուլիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ նշելով, որ Հայաստանը զաւթիչ է.

«Գիտէք, որ Հայաստանի զաւթողականութիւնը տարիների, տասնեակ տարիների պատմութիւն ունի։ Նախիջեւանը բռնազաւթւած է, եւ Մինսկի եռեակը, արդէն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծւած, չի կարողացել լուծել։ Իհարկէ, պարզ էր, որ հանգամանքները հէնց նման զարգացում են ունենալու։

Այս ընթացքում ես խօսում եմ պարոն Ալիեւի հետ, եւ երէկ Ադրբեջանից մի պատւիրակութիւն էին ուղարկել։ Պատւիրակութիւնը եւ մեր Պաշտպանութեան նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախօսազրոյց եմ ունեցել։ Ինչպէս եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի եւ մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք եւ շարունակելու ենք նրանց կողքին լինել»։

Եղան տարբեր կարծիքներ, որ հաւանաբար Էրդողանն Արցախ շփոթել է Նախիջեւանի հետ, այդ պատճառով էլ ասել է, թէ Նախիջեւանը զաւթւած է։
Արդեօ՞ք  Էրդողանն իսկապէս Արցախը շփոթել էր Նախիջեւանի հետ, թէ՞ այստեղ այլ ենթատեքստ կայ։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ  Ռուբէն Մելքոնեանն անդրադառնալով այս հարցին՝ նկատեց՝ թուրքական մի ասացւածք կայ, երբ նմանատիպ շփոթմունքների ժամանակ ասում են՝ Ալլահը նրան խօսեցրեց. «Այսինքն՝ այն, ինչ կար նրա մտքում, ենթագիտակցութեան մէջ, շփոթմունքի արդիւնքում արտաբերեց։ Կարծում եմ՝ թուրքական վերնախաւի ենթագիտակցութեան մէջ ամենակարեւոր կէտը, որտեղ հնարաւոր է նաեւ սադրանք իրականացնել եւ հնարաւոր է այդ սադրանքի վրայ ինչ-որ հետագայ քայլեր կառուցել՝ հէնց Նախիջեւանն է։ Էրդողանի շփոթմունքը գուցէ մի ցուցիչ է, որ քաղաքական վերնախաւի տարատեսակ ընկալումների մէջ Նախիջեւանն ունի առանձնայատուկ նշանակութիւն։ Իսկ Նախիջեւանի պարագան՝ ե՛ւ իրաւական կարգավիճակը, ե՛ւ ստրատեգիական դիրքը յղի է շատ լուրջ հետեւանքներով, որտեղ, ինչպէս ասացի՝ Թուրքիան կարող է ներթափանցել՝ որպէս ակտիւ խաղացող»,- նշեց Ռուբէն Մելքոնեանը։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։