Հա

Քաղաքական

30/07/2020 - 11:40

«Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարաւոր միջոցներով». Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը մեկնաբանել է Ադրբեջանում անցկացւող թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները` յայտարարելով, որ «Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից»:

«alikonline.ir» - Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը մեկնաբանել է Ադրբեջանում անցկացւող թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները` յայտարարելով, որ «Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից»: Այս մասին Օքթայը գրել է իր թւիթերեան օգտահաշւում: Գրում է Tert.am-ը:

«Մենք ցանկացած ժամանակ եւ ցանկացած հանգամանքներում շարունակելու ենք համատեղ գործել եղբայր Ադրբեջանի հետ: Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարաւոր միջոցներով»,- գրել է Թուրքիայի փոխնախագահը:

Յիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցութեան մասին համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածաւալ մարտավարական եւ թռիչքա-մարտավարական զօրավարժութիւններ են անցկացւում, որոնց մասնակցում են երկու երկրների ցամաքային եւ ռազմաօդային ուժերը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զօրավարժութիւնները կանցկացւեն օգոստոսի 1-5-ը Բաքւում եւ Նախիջեւանում, իսկ օդուժի մասնակցութեամբ զօրավարժութիւններն անցկացւում են յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքւում, Նախիջեւանում, Գեանջայում (Գանձակ), Քիւրդամիրում եւ Եւլախում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։