Հա

Քաղաքական

01/08/2020 - 08:30

Թրամփը չի բացառել TikTok-ն արգելափակելու հաւանականութիւնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է բազմաթիւ տարբերակներ չինական ByteDance ընկերութեան TikTok տեսայաւելւածի հարցում, ընդհուպ մինչեւ արգելափակում։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է բազմաթիւ տարբերակներ չինական ByteDance ընկերութեան TikTok տեսայաւելւածի հարցում, ընդհուպ մինչեւ արգելափակում։ Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters գործակալութիւնը:

«Մենք ուսումնասիրում ենք TikTok-ը։ Հնարաւոր է՝ մենք արգելենք այդ յաւելւածը, սակայն չեն բացառւում նաեւ այլ լուծումներ»,- ասել է Թրամփը՝ յաւելելով, որ «կայ մի քանի տարբերակ»։

Reuters-ի աղբիւրները տեղեկացրել են, որ Միացեալ Նահանգները պատրաստւում է միջոցներ ձեռնարկել TikTok-ի նկատմամբ անձնական տւեալների անվտանգութեան հարցում մտավախութիւնների ֆոնին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։