Հա

Քաղաքական

01/08/2020 - 09:50

Յունաստանը հերքել է թուրքական անօդաչու թռչող սարքեր ձեռքբերելու մասին լուրերը

Յունաստանը հերքել է թուրքական պաշտպանական ընկերութեան պահանջները, որը յայտարարել էր, որ երկիրը որոշել է ձեռք բերել 50 փոքր տակտիկական անօդաչու սարք:

«alikonline.ir» - Յունաստանը հերքել է թուրքական պաշտպանական ընկերութեան պահանջները, որը յայտարարել էր, որ երկիրը որոշել է ձեռք բերել 50 փոքր տակտիկական անօդաչու սարք: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Greek City Times-ը։

Նախարարութիւնը կտրականապէս հերքել է անօդաչու թռչող սարքերի մասնաւոր արտադրող Assuva Defense ընկերութեան գործադիր տնօրէն Ռեմզի Բաշբուչի յայտարարութիւնը եւ դրան յաջորդող Defense News-ի հրապարակումը։

«Մենք կտրականապէս հերքում ենք օտարերկրեայ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերը, որ յունական բանակը մտադիր է ձեռքբերել թուրքական արտադրութեան անօդաչու թռչող սարքեր»,- յայտարարել է պաշտպանութեան նախարար Նիկոլաոս Պանայոթոփուլոսը։

«Մայիսից թիրախային արտահոսք է տեղի ունենում օտարերկրեայ եւ յունական ԶԼՄ-ներում, սակայն դրանք չեն հաստատւում եւ չեն փաստարկւում»,- ասւում է Յունաստանի ՊՆ յայտարարութեան մէջ։ «Ինտերնետում եւ յատկապէս լրատւական կայքերում տարածւող տեղեկատւութիւնը պէտք է մանրամասն ճշտւի եւ հաստատւի»,- ասւում է յայտարարութեան մէջ։ «Հակառակ դէպքում ազգային պաշտպանութեան նախարարութիւնն իրաւունք կը վերապահի պայքարել կեղծ լուրերի տարածման եւ հասարակական կարծիքի ազդեցութեան դէմ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։