Հա

Քաղաքական

01/08/2020 - 09:55

Թուրքիան կրկին յաւակնում է սունիթական իսլամի առաջնորդի երբեմնի օսմանական դերին

Թուրքիան կրկին յաւակնում է սունիթական իսլամի առաջնորդի երբեմնի օսմանական դերին, այժմ այդ դերում է տարածաշրջանային մրցակից Սաուդական Արաբիան:

«alikonline.ir» - Թուրքիան կրկին յաւակնում է սունիթական իսլամի առաջնորդի երբեմնի օսմանական դերին, այժմ այդ դերում է տարածաշրջանային մրցակից Սաուդական Արաբիան: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Մերձաւոր Արեւելքի հարցերի վերլուծաբան Օմար Ահմեդը Middle East Monitor կայքում:

Նրա խօսքով՝ իրավիճակը փոխւում է յօգուտ Թուրքիայի, յատկապէս այն բանից յետոյ, երբ յուլիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մզկիթի վերածեց Սուրբ Սոֆիայի տաճարը:

«Կարծես թէ վերջին աղօթքը ցոյց տւեց, որ Թուրքիան յաւակնում է դառնալ սունիթական իսլամի առաջնորդը, որքան էլ որ դա կործանիչ չլինի»,- գրում է հեղինակը:

Նրա խօսքով՝ Եմէնի քաղաքացիական պատերազմին Սաուդական Արաբիայի միջամտութիւնը հետք է թողել թագաւորութեան իմիջի վրայ մուսուլմանների շրջանում, սակայն Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի արշաւները կարծես հակառակն արեցին՝ աջակցութիւն ստանալ ոչ թուրք մուսուլմանների կողմից:

«Ճակատագրի հեգնանքով  այն դէպքում, երբ Թուրքիան վերականգնում է կապերը օսմանեան անցեալ հետ, Սաուդական Արաբիան արդէն ոչնչացրել է իր ժառանգութեան մեծ մասը, այդ թւում նաեւ օսմանեան դարաշրջանի ժառանգութիւնը»,- գրում է նա:

Մուսուլմական բնակչութեամբ որոշ ասիական երկրներ կողմ են Օսմանեան խալիֆաթի վերածնմանը՝ կարծում է վերլուծաբանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։