Հա

Քաղաքական

03/08/2020 - 08:05

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման եւ մահացութեան ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով:

«alikonline.ir» - Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով. հաղորդում է Tert.am-ը:

Ինչպէս հետեւում է Worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացւող տւեալներից, օգոստոսի 2-ի դրութեամբ՝ 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13,176, մահացութեան ցուցանիշը՝ 254:

Վերջին տւեալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետեւեալ տեսքը.

  1. Հայաստան - 13,176
  2. Ռուսաստան - 5830
  3. Իրան - 3680
  4. Ադրբեջան - 3167
  5. Թուրքիա - 2758
  6. Վրաստան - 295

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսից մահացութեան ցուցանիշներն այսպիսին են.

  1. Հայաստան - 254
  2. Իրան - 204
  3. Ռուսաստան - 97
  4. Թուրքիա - 68
  5. Ադրբեջան - 46
  6. Վրաստան - 4

Յիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 1-ին հաստատւել է կորոնավիրուսով վարակւելու 209, մահւան՝ 5 նոր դէպք․ վարակւածների ընդհանուր թիւը 39050 է, մահւան դէպքերինը՝ 982:

Մէկ օրում առողջացածների թիւը 193 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29750, փաստացի բուժւողներինը՝ 8318 (մէկ օրում աւելացել է 11-ով): 

Նշենք նաեւ, որ կայքի տւեալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկայ պահին գտնւում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրէյնը, Կատարը, Ֆրանսիական Գւինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվէյթը, Օմանը, Պանաման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։