Հա

Քաղաքական

03/08/2020 - 08:10

«Քանի դեռ Հայաստանում պաշտօնները կը զբաղեցնեն ամերիկամէտ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական յարաբերութիւններում նոր լարւածութիւն կը ստեղծի». Մարգարիտա Սիմոնեան

«Russia today» հեռուստաալիքի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը իր ֆէյսբուքեան էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` այդ գրառման արձագանքին նւիրւած յօդւածը:

«alikonline.ir» - «Russia today» հեռուստաալիքի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը իր ֆէյսբուքեան էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` այդ գրառման արձագանքին նւիրւած յօդւածը. տեղեկացնում է Tert.am-ը:

Սիմոնեանը սոցիալական կայքում մէջբերել է յօդւածից մի հատւած, որում մասնաւորապէս ասւում է. «Կարելի է մեծ հաւանականութեամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխաւոր պաշտօնները կը զբաղեցնեն ամերիկամէտ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասեան Հանրապետութիւնը միջպետական յարաբարութիւններում նոր լարւածութեան կէտեր կը ստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնեանի գրառումը պաշտօնական մակարդակով բացեց վարագոյրը այս խնդրի շուրջ: Եւ Փաշինեանի կողմից ակնթարթային ռէակցիան միայն ամրապնդում է այս ենթադրութիւնը»: 

Lenta.ru-ի՝ «Ամերիկեան արմատներ» վերնագրով յօդւածը բացատրում է, թէ ինչու է Մարգարիտա Սիմոնեանի գրառումը բարկացրել Նիկոլ Փաշինեանին:

Յիշեցնենք, որ իր աղմկահարոյց գրառման մէջ Սիմոնեանը դիմել էր ՀՀ իշխանութիւններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրութիւններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդէպ ցուցաբերւած բոլոր չարիքներից ու արհամարհանքից յետոյ ՀՀ իշխանութիւնները չպէտք է իրենց իրաւունք վերապահեն օգնութիւն սպասել։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։