Հա

Քաղաքական

03/08/2020 - 13:10

Եւրոխորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պաշտօնեաների նկատմամբ

Եւրոպական խորհրդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնը՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադէմ ալեանսը» (S&D) կոչ է արել Եւրոպական միութեանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտօնեաների նկատմամբ։

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնը՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադէմ ալեանսը» (S&D) կոչ է արել Եւրոպական միութեանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտօնեաների նկատմամբ։

Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են ՀՀ ԱԺ եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովից։

 «Հաշւի առնելով Ադրբեջանում մարդու իրաւունքների հետ կապւած իրավիճակի լրջութիւնը՝ կոչ ենք անում Եւրոպական միութեանը թիրախաւորւած պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտօնեաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան դէմ բռնաճնշումների համար»,- ասւած է խմբակցութեան յայտարարութեան մէջ:

Խմբակցութիւնից նաեւ նշել են, որ անթոյլատրելի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգտագործում է COVID-19 համաճարակը եւ Հայաստանի հետ յարաբերութիւններում ռազմական լարւածութեան աճը որպէս պատրւակ՝ երկրում քաղաքական ընդդիմութեան մնացորդների ոչնչացման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։