Print this page
04/08/2020 - 08:10

Էրդողանը իսլամական խալիֆաթի վերականգնման բացայայտ կոչ է անում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացայայտօրէն կոչ է անում վերականգնել իսլամական խալիֆաթը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացայայտօրէն կոչ է անում վերականգնել իսլամական խալիֆաթը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Frontier Alliance International (FAI) առաքելութեան նախագահ Դալթոն Թոմասը:

«Թուրքիայի նախագահը բացայայտօրէն կոչ է անում վերականգնել Իսլամական պետութիւնը, վերականգնել իր հին սահմանները եւ նւաճել Երուսաղէմը: Երբ աշխարհը արթնանայ կորոնավիրուսային քնից, մենք կը բախւենք յարութիւն առած խալիֆաթի հետ»,- գրել է Թոմասը:

Անցեալ ամիս Էրդողանը ոչ միանշանակօրէն յայտարարեց, որ սուրբ Սոֆիայի տաճարը բաց է մահմեդականներին երկրպագելու համար: Իր վերջին խօսքում Էրդողանն ասել էր, թէ «Սուրբ Սոֆիայի յարութիւնը» «ոչ միայն մահմեդականների, այլեւ ուրիշների... բոլոր վիրաւորւածների, ճնշւածների եւ շահագործւածների յոյսի կրակի վերածնունդն է»:

Թոմասը իրադարձութիւնների զարգացումը որակել է որպէս աշխարհիկ Թուրքիայի ոչնչացում:

«Սա իսլամական վերածնունդ է, որը տեղի է ունենում Թուրքիայի ներսում: Սա աշխարհիկ Թուրքիայի ոչնչացումը, ապամոնտաժումը եւ ապակառուցումն է, որը երկիրը վերադարձնում է իր սկզբնական ձեւաւորմանը՝ որպէս իսլամական պետութիւն, որը վերահսկում է Մերձաւոր Արեւելքը»,- ասել է նա:

Խալիֆաթը իսլամական պետութիւն է՝ խալիֆի ղեկավարութեան ներքոյ: 400 տարւայ ընթացքում՝ 1517-1924 թւականներին, խալիֆը նստած էր Ստամբուլում, մինչ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց այդ պաշտօնը. յայտնում է The Washington Post-ը:

Թէեւ Էրդողանն ընտրւում է ժողովրդավարական ճանապարհով, նա իրեն պահում է որպէս տիրակալ եւ չի հանդուրժում եւրոպական աշխարհիկութիւնը:

Թոմասն ասել է, որ FAI-ն շատ քննադատաբար է վերաբերել ինչպէս Օբամայի, այնպէս էլ Թրամփի վարչակազմին` Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները ընդլայնելու եւ հանդուրժելու համար, ինչը բոլոր առումներով ջիհադ է:

«ԱՄՆ Պետդեպարտամենտում կան մարդիկ, ովքեր շատ ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, ովքեր շատ նւիրւած են Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի տարածաշրջանային հաւակնութիւններին՝ յանուն իրենց շահերի: Սա լուրջ խնդիր է»,- ասել է նա։

Յարակից լուրեր