Հա

Քաղաքական

04/08/2020 - 09:50

«Էրդողանը վրէժ է լուծում Սեւրի դաշնագրից». Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրէժ է լուծում Սեւրի դաշնագրից։

«alikonline.ir» - Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրէժ է լուծում Սեւրի դաշնագրից։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Մէկ դար անց Էրդողանը Սեւրի դաշնագրից վրէժ է լուծում» վերնագրով յօդւածում նշւում է, որ Էրդողանը եւ Լիբիայի Ազգային համաձայնութեան կառավարութեան ղեկավար Ֆայեզ Սարաջի միջեւ Հիւսիսային Աֆրիկայում եւ Միջերկրականում ռամավարական խաղը փոխելու համար կնքւած համաձայնագիրը փայլուն է եւ տեղ է եւ պէտք է ծանրակշիռ տեղ գրաւի պատմութեան մէջ։

Նշւում է, որ դրա համար յատուկ էր ընտրւած Դոլմաբահչէ պալատում (Բալեան ընտանիքի կողմից ստեղծւած սուլթանական նստավայր) 2019 թ. նոյեմբերին համաձայնագրի կնքումը, որտեղ տեղի է ունեցել Էրդողանի եւ Սարաջի 4 հանդիպում։

Յօդւածում նշւում է, որ Լիբիային ռազմական եւ լոգիստիկ աջակցութեան փոխարէն լիբիական ջրերում էներգետիկ որոնողական աշխատանքներ իրականացնելու թոյլտւութիւն նախատեսող  համաձայնագրի վերաբերեալ 2019 թ. դեկտեմբերի 16-ին Դոլմաբահչէում երկու կողմերի հանդիպումից յետոյ Էրդողանը յայտարարել է, որ «Այս ռազմական եւ էներգետիկ համաձայնագրով չէզոքացրել ենք Սեւրի  դաշնագիրը» եւ դրանով վրէժ լուծել Սեւրից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։