Հա

Քաղաքական

04/08/2020 - 09:55

Չինաստանը պատասխան միջոցներ կը ձեռնարկի այն դէպքում, եթէ չինական լրատւամիջոցների աշխատակիցները ստիպւած լինեն լքել ԱՄՆ-ն

Չինական կողմը «վատագոյն սցենարին» է պատրաստւել, որի դէպքում չինացի բոլոր լրագրողները ստիպւած կը լինեն լքել ԱՄՆ-ն:

«alikonline.ir» - Չինական կողմը «վատագոյն սցենարին» է պատրաստւել, որի դէպքում չինացի բոլոր լրագրողները ստիպւած կը լինեն լքել ԱՄՆ-ն: Այդ դէպքում Պեկինը նոյնպէս պատասխան քայլեր կը ձեռնարկի, այդ թւում՝ ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք գտնւում են Հոնկոնգում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում տալով Global Times-ի գլխաւոր խմբագիր Հու Սիցզինը:

«Հաշւի առնելով այն, որ ամերիկեան կողմը չի երկարաձգել չինացի լրագրողների վիզան, չինական  կողմը պատրաստւել է վատագոյն սցենրին, որի դէպքում չինացի լրագրողները ստիպւած են լինելու լքել ԱՄՆ-ն: Այդ դէպքում չինական կողմը պատասխան հարւած կը հասցնի, այդ թւում՝ ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք գտնւում են Հոնկոնգում»,- գրել է նա թւիթերեան իր էջում:

Այս տարի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ սրւել էին կորոնավիրուսի թեման ԶԼՄ-ների կողմից լուսաբանելու հարցով հակասութիւնները: ԱՄՆ-ն չինական պետական մի շարք ԶԼՄ-ներից պահանջել էր կրճատել ամերիկեան տարածքում աշխատող լրագրողների թիւը, ինչը յանգեցրել էր չինական ԶԼՄ-ների 60 աշխատակիցների վերադարձին Չինաստան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։