Հա

Քաղաքական

04/08/2020 - 13:20

ԱՀԿ-ն հետաքննում է «Քովիդ-19»-ի առաջացումը Չինաստանում

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը չինական կողմի հետ համաձայնեցրել է «Քովիդ-19» կորոնավիրուսի առաջացման շուրջ միջազգային հետաքննութեան անցկացման պայմանները: 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը չինական կողմի հետ համաձայնեցրել է «Քովիդ-19» կորոնավիրուսի առաջացման շուրջ միջազգային հետաքննութեան անցկացման պայմանները: 

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՀԿ փորձագէտների առաջադէմ թիմը, որը ժամանել էր Չինաստան, աւարտել է վիրուսի ծագումը պարզելու համատեղ փորձերի համար «հիմք ստեղծելու» առաքելութիւնը:

«ԱՀԿ-ն եւ չինացի փորձագէտները փաստաթղթի նախագիծ են ստեղծել, որը բնորոշում է հետազօտութիւնների պայմաններն ու ԱՀԿ-ի գլխաւորած միջազգային թիմի աշխատանքի ծրագիրը»,- ասւում է կազմակերպութեան յայտարարութեան մէջ:

Հաղորդւում է, որ համաճարակաբանական հետազօտութիւնները կը մեկնարկեն Ուհան քաղաքում ՝ պարզելու համար «Քովիդ-19»-ով վարակման նախնական դէպքերի առաջացման աղբիւրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։