Հա

Քաղաքական

05/08/2020 - 07:55

Եռօրեայ ազգային սգոյ օր եւ արտակարգ դրութիւն՝ Լիբանանում

Օգոստոսի 4-ին Բէյրութի ծովային նաւահանգստում տեղի ունեցած հզօր պայթիւնի հետեւանքով, Լիբանաին անվտանգութեան գերագոյն խորհրդի արտակարգ նիստ է հրաւիրւել, որը նախագահել է երկրի նախագահ Միշէլ Աունը:

«alikonline.ir» - Օգոստոսի 4-ին Բէյրութի ծովային նաւահանգստում տեղի ունեցած հզօր պայթիւնի հետեւանքով, Լիբանաին անվտանգութեան գերագոյն խորհրդի արտակարգ նիստ է հրաւիրւել, որը նախագահել է երկրի նախագահ Միշէլ Աունը:

Անվտանգութեան գերագոյն խորհրդի նիստը որոշել է Լիբանանում եռօրեայ ազգային սուգ յայտարարել:

Բացի այդ, Բէյրութում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրութիւն է սահմանւել:

Խորհրդի կողմից յատուկ յանձնաժողով է ձեւաւորւել, որը պէտք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերեալ զեկոյցը պէտք է հրապարակւի առաջիկայ 5 օրերին ընթացքում:

Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը յայտարարել է, որ աղէտի մեղաւորները խիստ պատասխանատւութեան են ենթարկւելու: «Բացարձակապէս անընդունելի է, որ տարիներ շարունակ նաւահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահւել, եւ նաւահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որեւէ գործողութիւն չի իրականացւել»,- նշել է վարչապետը:

Դիաբը յայտարարել է, որ կառավարութիւնն իր ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կեանքները փրկելու եւ նաւահանգստի շինութիւնների փլատակների տակից զոհւածների դիերը դուրս բերելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։