Հա

Քաղաքական

05/08/2020 - 08:10

Բէյրութում պայթիւնից վնասւել են Անթիլիասի Մայրավանքը, ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոնը եւ ՀՀ դեսպանութեան շէնքը

Նախօրէին Բէյրությում որոտած աւերիչ պայթիւնի հետեւանքով մեծ վնասներ են կրել նաեւ հայ համայնքային կառոյցները:

«alikonline.ir» - Նախօրէին Բէյրությում որոտած աւերիչ պայթիւնի հետեւանքով մեծ վնասներ են կրել նաեւ հայ համայնքային կառոյցները:

Նիւթական մեծ վնասներ է կրել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքը՝ կից կառոյցներով:

Տուժել է նաեւ ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոնը, ուր գտնւում են ՀՅԴ Բիւրոյի Լիբանանի գրասենեակը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի գրասենեակը, «Ազդակ» օրաթերթի խմբագրութիւնը, «Վանայ ձայն» ռադիոկայանը եւ «Համազգային»-ի պատկերասրահը: «Շաղզոյեան» կենտրոնը հայահոծ Բուրջ Համուտ թաղամասում է գտնւում:

Մասնակիօրէն վնասւել է նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանութեան շէնքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։