Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը պաշտօնական այցով մեկնել է Թուրքիա:
«alikonline.ir» - Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը պաշտօնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Interfax.az կայքը` յղում տալով երկրի արտգործնախարարութեանը:
«Այցի շրջանակում նախատեսւած են Բայրամովի հանդիպումները Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների հետ»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Սա Բայրամովի առաջին արտասահմանեան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտօնում:
Յիշեցնենք, որ Բայրամովն Ադրբեջանի արտգործնախարարի պաշտօնին է նշանակւել այս տարւայ յուլիսի 16-ին՝ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդեարովի պաշտօնանկ արւելուց յետոյ: