Հա

Քաղաքական

13/08/2020 - 09:00

«ԱՄՆ-ին պէտք է, որ Մերձաւոր Արեւելքում գործեն ծայրայեղականները». Բաշշար Ասադ

ԱՄՆ-ին պէտք է, որ Մերձաւոր Արեւելքում գործեն ծայրայեղականները, յատկապէս՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը: Այս մասին յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ին պէտք է, որ Մերձաւոր Արեւելքում գործեն ծայրայեղականները, յատկապէս՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը: Այս մասին յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը. յայտնում է News.am-ը՝ յղում անելով սիրիական SANA-ին:

«Միացեալ Նահանգներին [մերձաւորարեւելեան] տարածաշրջանում անհրաժեշտ են ահաբեկիչներ, յատկապէս՝ ԴԱԷՇ-ը»,- ասել է նա՝ ելոյթ ունենալով Սիրիայի ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր կազմի պատգամաւորների առջեւ։ Ասադի խօսքերով՝ հակասիրիական «Կեսարի օրէնքի» օգնութեամբ Վաշինգտոնը «մտադիր է աջակցել ահաբեկիչներին»։

Ըստ Սիրիայի նախագահի՝ «Կեսարի օրէնքով» Դամասկոսի նկատմամբ կիրառւող ԱՄՆ պատժամիջոցները «Սիրիայի դէմ ագրեսիայի սրման նոր փուլ են»:

Ասադը նշել է, որ Միացեալ Նահանգների կողմից Սիրիայի դէմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը խրախուսում է ահաբեկչական խմբաւորումներին: «Վաշինգտոնի բոյկոտը Սիրիայի դէմ հոգեբանական պատերազմի նոր փուլ է բացում, այն ուղղւած է ահաբեկիչներին սատարելուն, առանց որոնց Միացեալ Նահանգները չի կարող»,- ընդգծել է Սիրիայի առաջնորդը:

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը տնտեսական պատժամիջոցների օգնութեամբ փորձում է հասնել այն նպատակների իրականացմանը, որոնց չի յաջողւել հասնել Սիրիայի դէմ սանձազերծւած պատերազմի ընթացքում: «Բոյկոտի արշաւին գործնական պատասխանը պէտք է լինի արդիւնաբերական եւ գիւղատնտեսական արտադրութեան վերելքը, փոքր բիզնեսում ներդրումները եւ կոռուպցիայի դէմ պայքարի շարունակութիւնը»,- ասել է Ասադը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։