Հա

Քաղաքական

13/08/2020 - 12:30

«Ընտրութիւնների ժամանակ դեմոկրատներն աւելի շատ խնդիրներ կառաջացնեն, քան Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը միասին վերցրած»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրութիւնների ժամանակ դեմոկրատներից աւելի շատ խնդիրներ կը լինեն, քան Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից միասին վերցրած:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրութիւնների ժամանակ դեմոկրատներից աւելի շատ խնդիրներ կը լինեն, քան Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից միասին վերցրած: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը։

«Դա ընտրութիւնների պատմութեան մէջ ամենամեծ խաբէութիւնը կը լինի... Ամենամեծ խնդիրը դեմոկրատների մէջ է, եւ ոչ թէ Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի»,- յայտարարել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Աւելի վաղ ԱՄՆ յատուկ ծառայութիւնները մեղադրել էին Մոսկւային, Պեկինին եւ Թեհրանին 2020 թւականի նոյեմբերին երկրում տեղի ունենալիք ընտրութիւններին միջամտելու մտադրութեան համար, սակայն բոլոր այս երկրները հերքել են նման յայտարարութիւնները։ 

Թրամփը յայտարարում է, որ դեմոկրատները ցանկանում են «գողանալ» կորոնավիրուսի անւան տակ փոստային քւէարկութեան միջոցով անցկացւելիք ընտրութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։