Հա

Քաղաքական

13/08/2020 - 12:35

Անորոշ ժամանակով երկարաձգւել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները

Թուրքիայի հետ Բաքւի համատեղ զօրավարժութիւնները, որը պաշտօնապէս նախատեսւած էր անցկացնել յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, երկարաձգւել է անորոշ ժամանակով:

«ԱԼԻՔ» - Թուրքիայի հետ Բաքւի համատեղ զօրավարժութիւնները, որը պաշտօնապէս նախատեսւած էր անցկացնել յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, երկարաձգւել է անորոշ ժամանակով: Այս մասին է տեղեկացնում «Ազարիհա» լրատւական՝ կայքը վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնը:

Աղբիւրը յաւելել է, որ յայտարարութեան համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը եւ Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետը մասնակցելու են զօրավարժութեան եզրափակիչ փուլին:

«Ազարիհա»-ն նշել է նաեւ, որ զօրավարժութեան փուլերի քանակն ու դրանց աւարտւելու ժամկէտը արդէն իսկ կրում է անկանխատեսելի բնոյթ, ինչը      հակասելով պաշտօնական աւարտի մասին յայտարարւած թւականին կարող է համընթաց դառնայ տարածաշրջանը անկայուն դարձնելու նկրտումներին:

Նշենք, որ փորձագէտները տարածաշրջանում Թուրքիայի ռազմական աղմկոտ ներկայութիւնը սադրիչ եւ սպառնալից են գնահատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։