Հա

Քաղաքական

20/08/2020 - 09:50

Ռուսաստանը Սիրիայում ընդլայնում է Հմէյմիմում տեղակայւած աւիաբազան

Մոսկւան ու Դամասկոսը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել Սիրիայում գտնւող Հմէյմիմի ռուսական աւիաբազան ընդլայնելու հարցում:

«alikonline.ir» - Մոսկւան ու Դամասկոսը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել Սիրիայում գտնւող Հմէյմիմի ռուսական աւիաբազան ընդլայնելու հարցում: Այդ նպատակով ցամաքային եւ ջրային յաւելեալ տարածք կը տրամադրւի, հաղորդում է Tert.am-ը՝ ռոսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Երկու երկրների միջեւ համապատասխան որոշման մասին վկայող փաստաթուղթ է հրապարակւել: Ըստ դրա՝ կողմերը համաձայնութիւն են ձեռք բերել Լաթաքիայի շրջանում ռուսական աւիացիոն խմբի բժշկա-վերականգնողական կենտրոն տեղակայելու վերաբերեալ:

Աւելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակցութիւններ վարել Դամասկոսի հետ՝ երկրում տեղակայւած ռուսական աւիաբազայի տարածքն ընդլայնելու հարցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։