Հա

Քաղաքական

24/08/2020 - 10:50

Շինզօ Աբէն ռեկորդ է սահմանել Ճապոնիայի վարչապետի պաշտօնում գտնւելու ժամանակահատւածով

Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն ռեկորդ է սահմանել երկրի վարչապետի պաշտօնում գտնւելու ժամանակահատւածով: Նա անդադար ղեկավարել է երկիրը 2799 օր 2012 թւականի դեկտեմբերին երկրորդ ժամկէտի սկզբից ի վեր:

«alikonline.ir» - Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն ռեկորդ է սահմանել երկրի վարչապետի պաշտօնում գտնւելու ժամանակահատւածով: Նա անդադար ղեկավարել է երկիրը 2799 օր 2012 թւականի դեկտեմբերին երկրորդ ժամկէտի սկզբից ի վեր. հաղորդում է News.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

2018 թւականին նա կրկին վերընտրւել է «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան նախագահ: Այդպիսով, նա հնարաւորութիւն է ստացել կառավարութիւնը ղեկավարել մինչեւ 2021 թւականը:

Վարչապետի պաշտօնում Աբէի առաջին ժամկէտը տեւել է 2006 թւականի սեպտեմբերի 26-ից 2007 թւականի սեպտեմբերի 26-ը, հիւանդութեան պատճառով նա լքել է պաշտօնը: Երկրորդ անգամ ղեկավարել է կառավարութիւնը 2012 թւականի դեկտեմբերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։