Հա

Քաղաքական

02/09/2020 - 08:35

Բէյրութում ցուցարարների հետ բախումներից յետոյ բանակը վերահսկողութեան տակ է առել քաղաքի կենտրոնը

Բէյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում եւ խորհրդարանի յարակից փողոցներում անկարգութիւններ հրահրած ցուցարարներին:

«alikonline.ir» - Բէյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում եւ խորհրդարանի յարակից փողոցներում անկարգութիւններ հրահրած ցուցարարներին. հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Խորհրդարանի շէնքի մօտ հաւաքւած ցոյցը շատ արագ վերածւել է անկարգութիւնների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր եւ այլ առարկաներ նետել իրաւապահների ուղղութեամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջեւ դրւած արգելապատնէշների վրայով: Նրանք կոտրել են լուսացոյցները եւ գրասենեակային շէնքերում տեղադրւած վերահսկման տեսախցիկները:

Ի պատասխան՝ ոստիկանութիւնն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց յետոյ բախումները տեղափոխւել են Բէյրութի գլխաւոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ալ Նահար» թերթի խմբագրութեան առաջին յարկը: 

Մի քանի ժամ տեւած բախումներից յետոյ, բանակայիններին յաջողւել է Բէյրութի կենտրոնական փողոցների ու հրապարակների վրայ վերահսկողութիւն սահմանել:

Յիշեցնենք, որ զանգւածային ցոյցերին զուգահեռ Բէյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մակրոնի պաշտօնական մէկօրեայ այցը:  

Ցոյցի մասնակիցները հակակառավարական կարգախօսներ են հնչեցրել եւ բարեփոխումներ պահանջել իշխանութիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։