Հա

Քաղաքական

03/09/2020 - 12:25

«Թուրքիայի նէոօսմանիզմը թակում է դուռը». Modern Diplomacy

Թուրքիայի վերածնունդը որպէս իսլամական արժէքների կենտրոն եւ աշխարհիկ հասարակութիւնից նրա հեռացումը գտնւում են կայացման փուլում: Նէոօսմանիզմի գաղափարախօսութիւնը թակում է դուռը: Դա նաեւ վերաբերում է տարածքների վերադարձին, որոնք պատկանել են օսմաններին մինչեւ Օսմանեան կայսրութեան փլուզումը:

«alikonline.ir» - Թուրքիայի վերածնունդը որպէս իսլամական արժէքների կենտրոն եւ աշխարհիկ հասարակութիւնից նրա հեռացումը գտնւում են կայացման փուլում: Նէոօսմանիզմի գաղափարախօսութիւնը թակում է դուռը: Դա նաեւ վերաբերում է տարածքների վերադարձին, որոնք պատկանել են օսմաններին մինչեւ Օսմանեան կայսրութեան փլուզումը: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Modern Diplomacy-ն:

«Ակնյայտ է, որ ժամանակակից աշխարհում եւ միջազգային իրաւունքում որեւէ պետութիւն չի կարող ձեռք բերել եւ զաւթել հողեր, սակայն Թուրքիան ձգտում է գաղափարական եւ տնտեսական ազդեցութիւն ունենալ տարածքների վրայ, որոնք եղել են մեծ Թուրքիայի մի մասը:

Թուրքիան եղել է առեւտրի եւ իսլամական քաղաքակրթութեան կենտրոն մինչեւ Օսմանեան կայսրութեան փլուզումը եւ դարձել Թուրքիայի Հանրապետութիւն 1923 թւականին: Քեմալ Աթաթուրքի օրօք Թուրքիան ծաղկում էր, այդ ժամանակ Թուրքիան ընդունեց արեւմտեան կենսաձեւը: Իսկ ահա Ռեջեփ Էրդողանի օրօք Թուրքիան վերադարձաւ իր արմատներին՝ ընդունելով նէոօսմանիզմը որպէս իր քաղաքական գաղափարախօսութիւն: Էրդողանի վարչակազմը կենտրոնացած է Թուրքիան արեւմտեան կողմնորոշումից դուրս բերելուն: 

Նէոօսմանիզմն իրականութիւն է դառնում, եւ դրա վառ օրինակ էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը:  

«Իմամ-խաթիբ» տեսակի դպրոցները կրօնական դպրոցներ են, որոնք գործում են Թուրքիայի ամբողջ տարածքում, եւ դրանց թիւն աւելանում է ամէն տարի: Այսօր Թուրքիայի առաջնահերթութիւններից է «Մուսուլման եղբայրների» հետ կապերի ամրապնդումը, աֆրիկեան տարածաշրջանին ռազմական, տնտեսական եւ սոցիալական աջակցութեան տրամադրումը: 

Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դերը աշխարհում եւ իր նպատակներին հասնելու համար կիրառում է փափուկ ուժի գործիքը՝ տարբեր մարադասիրական ծրագրեր իրականցնում, վերականգնում աֆրիկեան մուսուլմանական համայնքների աղքատ շրջանները:

Այդ քաղաքականութիւնը Թուրքիային մօտեցնում է համաշխարհային գերտէրութեան կարգավիճակին՝ առաջ տանելով պանիսլամիզմն ու նէոօսմանիզմը:  

Նէոօսմանիզմի քաղաքական գաղափարախօսութիւնը ներառում է օկուպացիայի ռազմավարութիւն եւ նախկին օսմանեան տարածքներում տնտեսական ու ռազմական ազդեցութեան մեծացում: Դա ակնյայտ է դառնում այն փաստից, որ Թուրքիայի եւ Սուդանի յարաբերութիւնները խորանում են, Սուդանի կառավարութիւնը հրամանագիր է ստորագրել «Սուակինի կղզիները» Թուրքիային ժամանակաւոր տրամադրելու մասին՝ օսմանեան աւերակների վերականգնման նպատակով:

Որոշ գիտնականների խօսքով՝ Թուրքիան խոշոր ռազմաբազա է հիմնել այդ կղզիներում, որոնք Մերձաւոր Արեւելքի համար ռազմավարական նշանակութիւն ունեն եւ խաչմերուկ են ծառայում Ադէնի ծովի, Կարմիր ծովի, Սաուդական Արաբիայի եւ Արեւելեան ԱՖրիկայի միջեւ: Բացի այդ, այդ կղզիները Սուդանի խոշոր նաւահանգիստներն են աշխարհի հետ առեւտրի համար: Աֆրիկեան տարածաշրջանում Թուրքիայի աճող ներկայութիւնն անյարմարութիւններ է ստեղծում Եգիպտոսի եւ Սաուդական Արաբիայի համար:  

Միւս կողմից, Թուրքիան ընդլայնում է իր տարածքները՝ ներխուժելով հիւսիսային Սիրիա եւ նպատակ ունենալով վերադարձնել նախկին Օսմանեան կայսրութեան տարածքները: Ներկայումս Թուրքիան արդէն վերադարձրել է Իդլիբն ու Աֆրինը Սիրիայում: Եթէ ուշադիր վերլուծենք ողջ սցենարը, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիան բառի իրական իմաստով նէոօսմանիզմի գաղափարախօսութիւն է առաջ տանում: Թուրքիան դրանով չի սահմանափակւում. նա մեծացնում է իր զօրքերը Հիւսիսային Կիպրոսում՝ գրեթէ 30 հազարով: Նա նաեւ ծովային պահանջներ է ներկայացնում Կիպրոսին: Բացի այդ, Թուրքիան մեծացնում է իր ներկայութիւնը Կենտրոնական Ասիայում:

Էրդողանը կասկածի տակ է դնում միջազգային կազմակերպութիւնների աշխատանքը, որոնց վրա ճնշում է գործադրում Արեւմուտքը: Էրդողանի վարչակազմը բազմիցս ազդանշաններ է տւել ՄԱԿ-ի համաձայնագրերից դուրս գալու մասին եւ քննադատել պայմանագրերը, որոնք ստորագրել են խոշոր գերտէրութիւնները: Վարչակազմը քննադատել է նաեւ 1923 թ. կնքւած Լօզանի պայմանագիրը, որը հաստատում է ժամանակակից Թուրքիայի սահմանները, եւ որը Էրդողանի օրօք ժամանակակից Թուրքիան մերժում է եւ պահանջում «անօրինական» կերպով զաւթւած տարածքների վերադարձ:

Բացի այդ, Թուրքիան պահանջում է վերադարձնել Հիւսիսայի Սիրիայի մի մասը, հիւսիսային Իրաքի մի մասը, ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը, Վրաստանի որոշ մասերը եւ Արեւելեան Թրակիան, որն այժմ Յունաստանի մաս է կազմում: Չինաստանի կողմից Լադակխի անեքսիայից, Հնդկաստանի կողմից Քաշմիրի անօրինական անեքսիայից եւ Իսրայէլի կողմից պաղեստինեան հողերի անօրինական անեքսիայից յետոյ Թուրքիայի համար հնարաւոր է դառնում իր սահմանակից շրջանների անեքսիան:

Արեւմտեան աշխարհը չպէտք է սպառնալիքի ենթարկւի նէոօսմանիզմի կողմից, քանի որ օսմանիզմի կոտրւած արեւմտեան տարբերակը տեսանելի է դառնում Իսրայէլի օրինակից յետոյ»,- գրում է Modern Diplomacy-ն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։