Հա

Քաղաքական

07/09/2020 - 10:40

Ջոնսոնը նշել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ առեւտրային գործարքի կնքման վերջնաժամկէտը

Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն Brexit-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) առեւտրային գործարքի շուրջ համաձայնութեան կարող են գալ մինչեւ հոկտեմբերի 15-ը, հակառակ դէպքում՝ համաձայնագիրը չի կնքւի եւ կը յաջորդի կողմերի միջեւ առեւտրային յարաբերութիւնների կոշտ սցենարը:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն Brexit-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) առեւտրային գործարքի շուրջ համաձայնութեան կարող են գալ մինչեւ հոկտեմբերի 15-ը, հակառակ դէպքում՝ համաձայնագիրը չի կնքւի եւ կը յաջորդի կողմերի միջեւ առեւտրային յարաբերութիւնների կոշտ սցենարը: Այս մասին ասւած է Լոնդոնի եւ Բրյուսէլի բանակցութիւնների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի յայտարարութիւնում. տեղեկացնում է Tert.am-ը՝ BBC-ին յղումով։

«Եթէ մինչ այդ չկարողանանք պայմանաւորւածութիւն ձեռք բերել, ապա ես չեմ կարծում, որ մեր միջեւ կը լինի ազատ առեւտրի համաձայնագիր, եւ մենք պէտք է ընդունենք դա եւ առաջ շարժւենք»,- նշել է Ջոնսոնը:

Համաձայնագրի բացակայութեան դէպքում ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի առեւտրային յարաբերութիւնները կը շարունակւեն 2021 թւականի յունւարի 1-ից՝ ԵՄ-ի եւ Աւստրալիայի միջեւ գործող համաձայնագրի տեսակին համապատասխան:

Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարութեան գերակայութիւնը սեփական օրէնքների եւ կանոնների վերահսկումն է. «Մենք ազատ կը լինենք առեւտրային գործարքներ կնքել աշխարհի բոլոր երկրների հետ եւ արդիւնքում կը բարգաւաճենք»։

Միաժամանակ, Բրիտանիան չի հրաժարւում ԵՄ-ի հետ համագործակցութեան քննարկումը շարունակել նաեւ բանակցութիւնների ձախողումից յետոյ:

«Մենք պատրաստ կը լինենք ողջամիտ լուծումներ գտնել գործնական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ թռիչքները, բեռնափոխադրումները կամ գիտական համագործակցութիւնը, եթէ ԵՄ-ն ցանկանայ»,- յայտարարել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել յունւարի 31-ին։ Մինչեւ այս տարւայ վերջ կը տեւի անցումային շրջանը, որի ընթացքում կողմերը փորձում են պայմանաւորւել իրենց ապագայ յարաբերութիւնների մոդելի շուրջ։ Այդ ընթացքում երկրի նկատմամբ շարունակում են կիրառւել ԵՄ կանոնները, սակայն Մեծ Բրիտանիան չի մասնակցում Միութեան որոշումների կայացման գործընթացին, բայց շարունակում է ներդրումներ կատարել ԵՄ ընդհանուր բիւջէում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։