Հա

Քաղաքական

08/09/2020 - 09:00

Հրաձգութիւն՝ Բէյրութի սունիական թաղամասում. Բանակը շրջափակել է Թարիք ալ Ջադիդա թաղամասը

Երկուշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի արեւմուտքում գտնւող Թարիք ալ Ջադիդ թաղամասում հակառակորդ սունի խմբաւորումների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

«alikonline.ir» - Երկուշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի արեւմուտքում գտնւող Թարիք ալ Ջադիդ թաղամասում հակառակորդ սունի խմբաւորումների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Բանակի ստորաբաժանումները շրջափակել են թաղամասը. հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Ըստ գործակալութեան՝ բախումները հրազէնի օգտագործմամբ են տեղի ունեցել, բայց ժամանակ առ ժամանակ լսւել են նաեւ գնդացիրների կրակահերթեր: Ականատեսների վկայութեամբ՝ փողոցներում եղել են վիրաւորներ, որոնց շտապօգնութեան մեքենաները հիւանդանոց են տեղափոխել:

Նշենք, որ Թարիք ալ Ջադիդա թաղամասը հիմնականում բնակեցւած է սունիներով: Թաղամասը համարւում է նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխաւորած «Ալ-Մուստակբալ» կուսակցութեան կենտրոններից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։