Հա

Քաղաքական

13/09/2020 - 08:50

«Գործ չունէք թուրք ժողովրդի եւ Թուրքիայի հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հասցէին՝ կապւած Միջերկրական ծովի արեւելքում լարւածութեան հետ:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հասցէին՝ կապւած Միջերկրական ծովի արեւելքում լարւածութեան հետ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Associated Press-ը:

Ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողութիւնների Ֆրանսիայի քննադատութեանը՝ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն դարձրել է իր թիրախը:

«Դուք շատ աւելի շատ խնդիրներ կունենաք ինձ հետ: Գործ չունէք թուրք ժողովրդի եւ Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:

Աւելի վաղ Էմանուէլ Մակրոնը յայտարարել էր, որ Եւրոպան պէտք է յստակ ու խիստ լինի Էրդողանի կառավարութեան հետ՝ կապւած նրա գործողութիւնների հետ:

Ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Երկու երկրների յարաբերութիւնները վատթարացել են Լիբիայի հետ կապւած զէնքի էմբարգոյի ու Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակի պատճառով:

Ֆրանսիան պաշտպանում է Յունաստանին եւ Կիպրոսին, որոնք վրդովւած են իրենց ջրերում նաւթ եւ գազ որոնող թուրքական նաւերի հետախուզութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։