Հա

Քաղաքական

14/09/2020 - 11:35

Ճապոնիայի վարչապետի պաշտօնը կը զբաղեցնի Եոշիհիդէ Սուգան

Ճապոնիայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել իշխող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավարի ընտրութիւնները:

«alikonline.ir» - Ճապոնիայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել իշխող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավարի ընտրութիւնները. տեղեկացնում է BBC-ն:

Ինչպէս նախատեսւում էր, կուսակցութեան ղեկավարի պաշտօնում ընտրւել է Կառավարութեան գլխաւոր քարտուղար, 71-ամեայ Եոշիհիդէ Սուգան, որի օգտին քւէարկել են ընտրութեան մասնակից 534 պատւիրակներից 377-ը:

«Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտօնում Եոշիհիդէ Սուգան կը փոխարինի Շինզօ Աբէին, որն օգոստոսի 28-ին հրաժարւել էր իր զբաղեցրած պաշտօններից, առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Եոշիհիդէ Սուգան յայտարարել է, որ շարունակել է Աբէ քաղաքական կուրսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։